Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն և բիզնես, արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Նարեկ Միսակյան

Ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում 1992թ.- ին, եւ ծննդյանս առաջին տարիները համընկան Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տնտեսական ծանր շրջանի հետ: Թերևս հենց դժվարություններով լի այդ տարիները հետագայում իմ մեջ ցանկություն առաջացրին խորապես ուսումնասիրելու տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում առարկաները, որոնք, ըստ իս, դեպի երկրի բարեկեցություն տանող բանալիներից են:

Թաիլանդի Ռեգենտների դպրոցն ինձ շնորհեց կրթաթոշակ (ինչի համար երախտապարտ եմ նաև Անանիա Շիրակացու անվան ճեմարանին` ձեռք բերած կայուն գիտելիքների համար), ու ինձ մեծ հնարավորություն ընձեռվեց նշված բնագավառներում իմ գիտելիքները խորացնելու համար (2007-2011թթ.), մասնավորապես`IB ուսումնական երկամյա ծրագիրը:

Իմ ապագան տեսնելով միայն Հայաստանում` համոզված եմ, որ ուսումնառությանս հետագա տարիներն ինձ հնարավորություն կընձեռեն տիրապետելու գործիքների, որոնց կիրառումն ավելի արդյունավետ կդարձնի հայրենիքիս առջև ծառացած այնպիսի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը, որոնցից են աղքատությունը, արտագաղթը, զբաղվածությունը, տնտեսության և մտավոր ուժի արդյունավետ կառավարումը:


Այստեղ սովորում են
Ինեսսա Շահնազարովա

Մարդու իրավունքներ

Արշավիր Ղահրամանյան

Բժշկություն

Սարգիս Խանդանյան

Թվանշային անթրոպոլոգիա

Back to top
Close