Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգչային գիտություն և մոլեկուլային կենսաբանություն

Մագիստրատուրա

Նարեկ Դշխունյան

Ծնվել եմ 1991թ. Գյումրիում: Շուտով տեղափոխվեցինք Մարալիկ: Այդ տարիներին սովորեցի, թե որքան կարևոր է կրթությունը հայերի և հատկապես փոքր քաղաքներում ու գյուղերում ապրող երեխաների համար: 2004թ. ընտանիքով տեղափոխվեցինք Երևան ու ես սկսեցի հաճախել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը:

Քիմիայի մի քանի դասագրքեր կարդալով` հասկացա, որ սիրում եմ գիտության այդ խորհրդավոր ճյուղը: Առաջին հաջողություններին երկար չսպասեցի. հաղթեցի քիմիայի հանրապետական առարկայական օլիմպիադայում:

Արդեն այդ ժամանակ հստակ էր, որ ավելի բարձր նշաձողեր պետք է դնեմ իմ առջև, ուստի կրթական լավագույն մթնոլորտ գտնելու հույսով եկա Անանիա Շիրակացու անվան ճեմարան: Այստեղ անցկացրած 2 տարիները բեղուն էին ոչ միայն ակադեմիական հաջողությունների տեսանկյունից, այլև այն առումով, թե ինչպես էր դպրոցը հասարակությանը պիտանի մարդ դաստիարակում, մարդկանց, ովքեր գնահատում են իրական գիտելիքը և պատրաստ են անընդհատ նվաճելու գիտության նորանոր բարձունքներ: Այս շրջանի մի քանի հաղթանակ նշեմ`

• 2-րդ մրցանակ, քիմիայի հանրապետական օլիմպիադա, 2007 թ.,

• բրոնզե մեդալ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա, Մինսկ, Բելառուս, 2007 թ.,

• արծաթե մեդալ, քիմիայի համաշխարհային օլիմպիադա, Մոսկվա, ՌԴ, 2007 թ.,

• 1-ին մրցանակ, քիմիայի հանրապետական օլիմպիադա, 2008 թ.,

• բրոնզե մեդալ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա, Տաշքենդ, Ուզբեկստան, 2008 թ.,

• բրոնզե մեդալ, քիմիայի համաշխարհային օլիմպիադա, Բուդապեշտ, Հունգարիա, 2008 թ.:

Այս տարիներին անգամ մանակցել եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարախության կազմակերպած նախկին ԽՍՀՄ երկրների բաց օլիմպիադային` շահելով 2-րդ և 3-րդ մրցանակներ:

“Սինոփսիս-Արմենիա” ընկերության անցկացրած մրցույթի շրջանակներում 2008թ. արժանացա ՀՀ Նախագահի 1-ին կարգի մրցանակի “Լավագույն աշակերտ” անվանակարգում: Զուգահեռ մասնակցել եմ մի շարք հեռուստատեսային և ռադիոծրագրերի, մրցույթների ու միշտ բարձր արդյունքներ արձանագրել:

Ճեմարանն ավարտել եմ գերազանցության ոսկե մեդալով 2008թ.: Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարան`ստանալով բազում հիմնարար գիտելիքներ:

Դեռևս դպրոցական տարիներին, երբ մասնակցում էի տարբեր միջազգային օլիմպիադաների և հանդիպում արտասահմանցի երեխաների, հասկանում էի, որ երազանքներս իրագործելու և հայրենիքիս օգտակար լինելու միակ ճանապարհն արտերկրի լավագույն բուհերում սովորելն է: 2011թ. ընդունվեցի աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններ և որոշեցի կրթությունս շարունակել Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում (MIT)`«Կենսաբանություն և ուղեղ», «Ճանաչողական գիտություններ» ծրագրերով:


Այստեղ սովորում են
Ներսես Արամյան

Մաթեմատիկա և ֆիզիկա

Գրիշա Խաչատրյան

Ֆինանսներ

Արտավազդ Ղազարյան

Նորարարություն և գլոբալ առաջնորդություն

Back to top
Close