Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Նաիրա Տեր-Կյուրեղյան
Ծնվել եւ մեծացել եմ Սան Ֆրանցիսկոյի Ծոցի տարածքում: Ծնողներս (մեկը` Իրանից, մյուսը` Լիբանանից) ինձ ու իմ եղբայր Սեպուհին մեծացրել են հայկական համայնքում` ուղարկելով մեզ հայկական տարրական դպրոց: Ավարտելով ավագ դպրոցը` հաճախել եմ Կալիֆոռնիայի Բերքլի համալսարան, որտեղ մասնագիտացել եմ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության եւ արվեստի պրակտիկայի ոլորտում: Նաեւ մի ամբողջ կիսամյակ սովորել եմ Բեյրութի ամերիկյան համալսարանում` ամրապնդելու արաբերենի իմացությունս եւ տարածաշրջանին առավել մերձենալու համար:

Որպես արվեստագետ` գլխավորապես աշխատել եմ վիդեո արվեստի եւ կերամիկայի ոլորտում` հիմնականում գործ ունենալով գիպսե բորբոսի, պատկերի տեղափոխման եւ գործվածքների հետ: Ես մի մեթոդ զարգացրի, որի շնորհիվ հնարավոր է կերամիկական հատվածներից ներքնազգեստ պատրաստել (այն կարելի է դիտել nairadk.com հասցեում):

Քոլեջում սովորելու ընթացքում Բեյրութի The Daily Star-ի եւ The New York Times-ի օրինակով ուսումնասիրել եմ ժուռնալիստիկան: Ի վերջո, որոշեցի որպես մասնագիտություն ընտրել ռեժիսուրան: Քոլեջի ընթացքում եւ դրանից հետո աշխատել եմ փոստագրական ֆիլմերի արտադրության փոքրիկ մի կազմակերպությունում, իսկ հետո սկսել եմ աշխատել Սան Ֆրանցիսկոյում` ֆիլմերի մշակման մի կազմակերպությունում:

Միաժամանակ ազատ ժամանակ էի փնտրում` սեփական ֆիլմերիս վրա աշխատելու համար, որոնք կարելի է նկարագրել որպես կարճ, փորձարարական վավերագրություններ: Իմ ֆիլմերում պատմական եւ քաղաքական թեմաներն ուսումնասիրել եւ վերհանել եմ հումորի միջոցով: Իմ նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Pacific Film Archive-ում եւ Սան Ֆրանցիսկոյի Արաբական ֆիլմերի փառատոնում:

Ֆիլմերի ոլորտում աշխատելուց մի քանի տարի անց ինձ հայտնաբերեցի շրջապատի վրա անմիջականորեն ազդելու փնտրտուքներում եւ ի վերջո ընտրեցի իրավունքը:

Այժմ ուսանում եմ Հարվարդի իրավունքի դպրոցի երրորդ կուրսում, որտեղ քրեական իրավունք եմ ուսումնասիրում: Անցյալ ամառ պրակտիկա եմ անցել նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի դատախազության գրասենյակում: Հարվարդում գլխավորում եմ Միջին Արեւելքի իրավաբան ուսանողների ասոցիացիան` կազմակերպելով դասախոսություններ, գիտաժողովներ եւ ֆիլմերի ցուցադրություններ` համալսարանական համայնքին տարածաշրջանային բազմազան հեռանկարներին ծանոթացնելով: Նաեւ ներկայացնում են ուղղիչ լսումներում կալանավորների համար Հարվարդի բանտային իրավական օգնության ծրագիրը եւ համագործակցում Հարվարդի քաղաքացիական իրավունքների-քաղաքացիական ազատությունների իրավական հանդեսի հետ:

"Հայաստան-Սփյուռք գործընկերությունը եւ ինտելեկտուալ համագործակցությունը կոլեկտիվ հաջողության բանալին է:"

Այստեղ սովորում են
Էլիզաբեթ Այանյան

Նյարդաբանություն և բժշկություն

Մարիա Գալուստյան

Ճարտարապետություն

Մանո Սաքայան

Մերձավոր Արևելքի գիտություններ

Back to top
Close