Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա

Մագիստրատուրա

Մուրադ Թովմասյան

Ծնվել եմ 1989թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում՝ Մեծ Մասրիկ գյուղում` տնտեսագետի ընտանիքում: Հաճախել եմ տեղի հիմնական դպրոց: 2003թ.-ին հաղթելով օժտված երեխաների մրցույթում` ընդունվել եմ «Քվանտ» վարժարան: Հայաստանի լավագույն ավագ դպրոցներից մեկն ընդունվելն իմ առաջ բացեց միանգամայն նոր աշխարհ` բազմաթիվ մրցույթներ և օլիմպիադաներ, գրավիչ դասեր, հիանալի ուսուցիչներ: Միջավայր, որը ձգտում էր բարձր ստեղծագործական աշխատանքի և ձեռքբերումների: Ես ակտիվորեն մասնակցել եմ վարժարանի կյանքին, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով և մրցանակներով բնագիտական տարբեր օլիմպիադաներում: Դարձել եմ աստղագիտության և ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթող:

2006թ.-ին ավարտելով ավագ դպրոցը` ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: ԵՊՀ-ում կազմակերպվածությունը և ինքնուրույն աշխատանքն օգնեցին ինձ հասնել հաջողությունների: Իմ ջանասիրությունը շուտով փոխհատուցվեց. 2009-ին արժանացա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 1-ին մրցանակին` «Լավագույն Բակալավր» անվանակարգում, 2010-ին ճանաչվեցի ԵՊՀ լավագույն ուսանող: Վերջին երկու տարվա ընթացքում հաղթել եմ արծաթե և ոսկե մեդալներ միջազգային մաթեմատիկական մրցույթներում: 2011թ.-ին երկրորդ անգամ արժանացել եմ ՀՀ նախագահի կրթական առաջին պարգևին` այս անգամ արդեն «Լավագույն Մագիստրոս» անվանակարգում:

Արդեն երեք տարի է` համագործակցում եմ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտնականների հետ: Այժմ ես ներգրավված եմ գիտական աշխատանքի մեջ` պրոֆեսոր Մանվելյանի ղեկավարությամբ: Խնդիրը վերաբերվում է դաշտի քվանտային տեսության շրջանակներում բարձր սպիններով մասնիկների փոխազդեցությանը: Վերջերս տպագրվեց աշխատանքի առաջին մասը «Physics Letter B» ամսագրում:

2011-ին ընդունվել եմ Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարան:

Ժամանակակից աշխարհում, երբ գիտելիքն է դարձել գլխավոր զենքը, ամեն համայքի համար կարևոր արժեքներ են խորը գիտելիքներ և լայն աշխարհայացք ունեցող մարդիկ: Հայկական աշխարհի համար առավել կարևոր է այս հարցը: Իմ համար ապագայում կարևորագույն խնդիր է դառնալ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, հաստատել գիտական համագործակցություն Հայաստանի և միջազգային գիտական հանրության միջև, Հայաստան բերել միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների փորձն ու գիտելիքները:


Այստեղ սովորում են
Դավիդ Երիցյան

Բուժիչ և արդյունաբերական դեղագիտություն

Տաթևիկ Հակոբյան

Կիրառական մաթեմատիկա

Back to top
Close