Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Անի Քոչարյան

Ծնվել եմ 1983թ. Երևան քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ստացել եմ Իրավագիտության բակալավրի և մագիստրոսի կոչումներ` գերազանցության դիպլոմով: Այնուհետև, ուսումս շարունակել եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` հաջողությամբ ավարտելով Համեմատական իրավագիտության մագիստրոսական ծրագիրը:

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2004թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության Իրավաբանական վարչությունում: Այս տարիներին ներկայացրել եմ Հայաստանը Եվրոպայի խորհրդի Միջազգային իրավունքի փորձագետների կոմիտեում: 2007թ. աշխատանքի եմ նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնում և ներկայացրել եմ ՀՀ կառավարությունը Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության փորձագետների կոմիտեում: Սկսած 2010թ. աշխատում եմ Նյու Յորքում ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում:

Մասնակցել եմ իրավաբանների և դիվանագետների համար նախատեսված դասընթացների` կազմակերպված Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Լեյդենի համալսարանի, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության եվրոպական կենտրոնի, Քոլամբիայի և Նյու Յորքի համալսարանների, ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտության ինստիտուտի և այլ հաստատությունների կողմից:

2012թ. աշնանը պատրաստվում եմ սկսել ուսումս Քոլամբիայի համալսարանի իրավունքի դպրոցի մագիստրական ծրագրում:


Այստեղ սովորում են
Վահան Միսակյան

Ճարտարապետության քննադատություն, կուրատորական և կոնցեպտուալ գործունեություններ

Հայկ Սարգսյան

Իրավագիտություն

Լիա Սուրենյան

Քաղաքաշինական նախագծում

Back to top
Close