Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Սոցիալական աշխատանք

Մագիստրատուրա

Միլենա Մելքոնյան

Ես` Միլենա Մելքոնյանս, ծնվել եմ 1988թվականին Հայաստանի Էջմիածին քաղաքում: 6 տարեկան հասակում ընտանիքիս հետ միասին մշտական բնակություն եմ հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

1994-2011թ.թ.-ից բնակվել եմ Լոս-Անջելես քաղաքում, իսկ այժմ` Նյու-Յորք Քաղաքում:

Հաճախել եմ North Hollywood High School, Կալիֆորնիայի Նորթ-Հոլիվուդ քաղաքում: Դպրոցում եղել եմ շատ ակտիվ ուսանող, ընտրվել եմ ուսանողական կազմակերպության փոխնախագահ և դասարանի նախագահ, նաև եղել եմ շատ այլ կազմակերպությունների ղեկավարությունների անդամ: Դպրոցի տարիների ղեկավարական աշխատանքային փորձը բերեց հմտություն և համոզմունք, որ ես կարող եմ աշխատել ի բարօրություն մարդկանց:

2006թ-ին ընդունվել եմ California State University, Northridge համալսարանի Family and Consumer Sciences բաժինը և ուսումս կենտրոնացրել եմ Ընտանեկան ուսմունքի վրա: Ուսանողական տարիներին շարունակել եմ ղեկավարական աշխատանքը, եղել եմ ակտիվ անդամ հայ համայնքում ` լինելով հայ ուսանողական կազմակերպության ղեկավարության անդամ: Աշխատել եմ հայ կանանց և երեխաների հետ, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության:

Այս աշխատանքների արդյունքում ես հասկացա, որ իմ հետագա աշխատանքը պետք է լինի սոցիալական բնագավառում: Շփվելով իմ համայնքի հետ հասկացա, որ կարող եմ ներդնել իմ գիտելիքներն ու աշխատանքային փորձը և էական փոփոխություն մցնել իմ մշակույթում:

Ներկայումս շարունակում եմ ուսումս Նյու-Յորք Քաղաքի Columbia University-ում: Ուսմանս ընթացքում նպատակ ունեմ ստեղծել ծրագիր, որը կօգնի այն մարդկանց, ովքեր կարիք ունեն հասարակական ծառայության: Իմ հետագա նպատակն է օգնել ապագա սերունդներին, որպեսզի լինեն ինքնավստահ, ակտիվ, անկախ և օգտակար հասարակությանը:

"Պայքարի’ր նրա համար ինչին հավատում ես, եթե նույնիսկ պայքարում ես միայնակ:"

Այստեղ սովորում են
Վիկտորյա Ալեքսանյան

Ստեղծագործական արտադրություն

Կարեն Բերբերյան

Առաջնակարգ ճարտարապետական նախագծում

Գոհար Հարությունյան

Տնտեսություն և հոգեբանություն

Back to top
Close