Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լեզվաբանություն

Մագիստրատուրա

Մարինա Պետրոսյան

Ծնվել եմ 1986 թ. Երևանում: 2003 թ. ավարտել եմ Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը:

Նույն թվականին ընդունվել եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բաժնի բակալավրիատի բաժին:

2007-2009 թթ. սովորել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում` գերազանց առաջադիմությամբ:

2009 թ. ընդունվել եմ Ժնևի համալսարանի լեզվաբանական գիտությունների ֆակուլտետ` ասպիրանտուրայի նախապատրաստական ծրագրով, որը հաջողությամբ ավարտել եմ 2011թ.: Այժմ ուսանող-ասպիրանտ եմ ճանաչողական պրագմատիկայի ոլորտում և հետաքրքրվում եմ ժամանակային կարգի ու սուբյեկտիվության երևույթների ճանաչողական կողմերով:

Դպրոցական տարիքում` 1999թ-ին, դարձել եմ "Ի՞նչ գիտեմ ես Վրաստանի մասին" մրցույթի դափնեկիր` արժանանալով հատուկ մրցանակի:

Պատվոգրեր եմ ստացել "Սիամանթոյական օրերի" շարադրության մրցույթներում I (2000թ.) և III (2002թ.) տեղերը գրավելու համար: 2002-2003 ուստարվա ընթացքում Երևանի քաղաքային օլիմպիադայում հայ գրականությունից I կարգի դիպլոմի եմ արժանացել: 3-րդ կարգի դիպլոմներ եմ ստացել ֆրանսերենի քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում:

2006-ին ինտերնետով անցկացվող [email protected] Ֆրանսերեն լեզվի միջազգային մրցույթի եզրափակչին մասնակցելու հավաստագիր եմ ստացել: Հավաստագրեր ունեմ նաև Ֆրանսերեն դասավանդողների 5-րդ սեմինարին (2007 թ.) և GREF ծրագրի "Expression et communication" դասընթացներին մասնակցելու համար:

Սիրում եմ ճամփորդել ու նոր իրողություններ բացահայտել, հետաքրքրվում եմ նկարչությամբ ու պոեզիայով:


Այստեղ սովորում են
Մարինա Պետրոսյան

Լեզվաբանություն

Հասմիկ Ջիվանյան

Լեզվաբանություն

Back to top
Close