Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսներ

Մագիստրատուրա

Մարգարիտա Աֆրիկյան

Ես Մարգարիտա Աֆրիկյանն եմ, ծնվել եմ 1990 թվականի օգոստոսի 4-ին ք. Երևանում: 1997-2007 թթ. սովորել եմ Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, ինչպես նաև հաճախել եմ Ք. Քուշնարյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Դպրոցն ավարտելուց հետո պետ.պատվերով ընդունվել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը և ուսումնառությանս տարիներին ստացել եմ ՀՀ կառավարության կողմից սահմանված ռոտացիոն կրթաթոշակ: Բակալավրիատի չորս տարիների ընթացքում մասնակցել եմ նաև հավելյալ դասընթացների, մասնավորապես` հաճախել եմ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի (London School of Economics and Political Science) կողմից կազմակերպված ամառային երկու դպրոցներին, 2009 թվականին մասնակցել եմ մեկամսյա ընդլայնված դասընթացների` ձեռնարկությունների ֆինանսների և կապիտալի շուկաների վերաբերյալ, իսկ 2010 թվականին` այլընտրանքային ներդրումների վերաբերյալ մեկամսյա առաջադեմ ծրագրի:

2011 թվականին ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան` ֆինանսներ և վարկ մասնագիտացմամբ: 2012 թվականին ընդունվել եմ Միացյալ Թագավորության` Լոնդոնի Վեստմինստեր համալսարանի կողմից կազմակերպվող գիտությունների մագիստրոս (Master of Science)` «Ներդրումներ և ռիսկի կառավարում» ծրագրին, որի համար ստացել եմ “Half Fee Waiver” կրթաթոշակ, որը համարժեք էր ուսման վարձի կեսին: 2013 թվականի փետրվարին գերազանցությամբ ավարտել եմ համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան: Բացի այդ, ուսումնառության ընթացքում աշխատել եմ նաև համալսարանի Ֆինանսական գրասենյակի Բլումբերգ համակարգում, որտեղ իմ հիմնական պարտավորություններն էին օգնել ուսանողներին տվյալներ դուրս բերել տվյալների Բլումբերգ համակարգից, մշակել և վերլուծել դրանք և օժանդակել դասախոսներին ներածական դասընթացների ժամանակ:

2011 թվականին մասնակցել եմ “ILO Regional Labour Migration” ծրագրին` որպես պրակտիկանտ, որի շրջանակներում իրականացրել եմ ծրագրի լոգիստիկ/վարչական/ֆինանսական ապահովման գործառնություններ, օգնել եմ ծրագրի անդամներին կազմակերպել կոնֆերանսներ, վերապատրաստման դասընթացներ, կատարել եմ վերապատրաստման նյութերի անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանություն: Միևնույն տարում վեցամսյա ժամանակահատվածում պրակտիկանտ եմ եղել նաև “Էդեսսա” ՍՊԸ-ում, ընդ որում` զբաղվել եմ ծախսերի և եկամուտնեի վերլուծությամբ, կազմել եմ բյուջեներ, վերլուծել եմ ներդրումային ծրագրերին վերաբերող տվյալները, կազմակերպության ղեկավարներին եմ ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ: ՀՊՏՀ-ում սովորելու ընթացքում պրակտիկաներ եմ ունեցել նաև “ՀայԲիզնեսԲանկ” ՓԲԸ-ում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, որտեղ ծանոթացել եմ ներդրումային և հանրային ֆինանսներին համապատասխանաբար:

Սակայն սովորելուց զատ ես նաև այլ հետաքրքրություններ ունեմ, մասնավորաես` մեծ սիրով զբաղվում եմ յոգայով, հաճախում եմ թենիսի, լողի, մարմնամարզության: Իմ հետաքրքրությունների թվին կարելի է դասել ճանապարհորդելը, զբոսնելը, ընթերցանությունը, դաշնամուր նվագելն ու լուսանկարչությունը:


Այստեղ սովորում են
Նազելի Ղուկասյան

Տնտեսագիտություն և բիզնես ռազմավարություն

Կարինա Կարապետյան

Ռազմավարական մարքեթինգ

Back to top
Close