Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Էներգետիկայի և ռեսուրսների կառավարում

Մագիստրատուրա

Անդրանիկ Պետրոսյան

1988 թ. Երևանը դարձավ իմ ծննդավայրը, հետագայում մանկությանս առաջին ընկերը, իմ պատանեկության ուրախ և տխուր օրերի լուռ արձանագրողը: 1995-2005 թթ. սովորեցի և գերազանցությամբ ավարտեցի Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցը: Դպրոցական տարիներին ինձ հետաքրքրում էին գրեթե բոլոր առարկաները, բայց առավել նախընտրում էի պատմությունը, գրականությունը և օտար լեզուների դասերը: Հետևելով իմ նախասիրություններին` 2005 թ. ընդունվեցի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին, 2006 թ. զորակոչվեցի ազգային բանակ և վերադարձա 2008 թ.: 2011թ. ավարտեցի Երևանի պետական համալսարանը՝ ստանալով բակալավրի կոչում: Նույն թվականին ընդունվեցի Եվրոպական ուսումնասիրությունների բաժին, սակայն որոշեցի չշարունակել այդ ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ կտրականապես փոխել մասնագիտական ուղղվածությունս և շարունակել ուսումս Էներգիայի և ռեսուրսների ոլորտում: 2012 թ. ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջի` Ադելաիդայի (Ավստրալիա) մասնաճյուղի Էներգիայի և ռեսուրսների մենեջմենթի բաժին:

Հուսով եմ, որ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում ուսանելն ինձ կզինի անհրաժեշտ գիտելիքներով և փորձով, որը ես կկարողանամ ծառայեցնել Հայաստանի Հանրապետության Էներգիայի և ռեսուրսների ոլորտի զարգացման ու կատարելագործման կարևոր գործին:

<<Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը>>: Կրթությունը լավագույն հենման կետն է:


Այստեղ սովորում են
Արամ Սարգսյան

Տնտեսագիտություն

Իզաբելլա Հարությունյան

Քրեագիտություն

Արշակ Մնացականյան

Նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն

Back to top
Close