Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հանրային կառավարում

Մագիստրատուրա

Լիլիթ Օհանյան

Ես` Լիլիթ Օհանյանս, ծնվել և մեծացել եմ ՀՀ մայրաքաղաք Երևանում և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետը` մասնագիտանալով անգլերեն և իսպաներեն լեզուներում:

Հանրային քաղաքականության և քաղաքական զարգացումների ասպարեզում իմ գործունեությունը սկսել եմ 2003թ-ին, ընդունվելով աշխատանքի ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի երևանյան գրասենյակ, որպես քաղաքական գծով օգնական: Երկու տարի անց, նշանակվեցի քաղաքական համակարգողի պաշտոնում, և իմ պարտականությունների շրջանակը ներառեց քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար սեմինարների և դասընթացների անցկացումը և խորհրդատվության տրամադրումը, երկու նոր ծրագրերի - Կին առաջնորդ ծրագրի և Երիտասարդ առաջնորդ ծրագրի - մշակումն ու իրականացումը, ԱԺԻ Վաշինգթոնյան գրասենյակ ներկայացնելու համար զեկույցների, աշխատանքային պլանների և հետագա ռազմավարության ծրագրի մշակումը, Հայաստանում և այլ ԱՊՀ երկրներում ԱԺԻ դիտորդական առաքելության աշխատանքների համակարգումը և ընտությունների դիտարկումը: Այնուհետև ընդունեցի ԱՄՆ դեսպանատանը քաղաքական գծով մասնագետ աշխատելու առաջարկը, որտեղ աշխատում եմ առ այսօր: Իմ պարտականությունները ներառում են ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային հակամարտություններին, մարդու իրավունքներին, օրենսդրական փոփոխություններին, ազգային և տեղական ընտրություններին, կոռուպցիային և գենդերային հարցերին վերաբերող զեկույցների նախապատրաստումը, ԱՄՆ դեսպանին և դեսպանատան Քաղաքական/տնտեսական բաժնի ղեկավարին քաղաքական, սոցիալական և արտաքին քաղաքականության միտումների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը:

Մասնակցել եմ տարբեր կրթական ծրագրերի, մասնավորապես 1994թ-ին Քեմբրիջ-Երևան քույր քաղաքներ ասոցիացիայի կողմից կազմակերպած երկու շաբաթ տևողությամբ սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրների շուրջ փոխանակման ծրագրի շրջանակներում այցելել եմ ԱՄՆ: Հետագայում, որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում մասնակցեցի հակամարտության վերլուծության և խաղաղության հաստատման վերաբերյալ դասընթացներին, իսկ ԱՄՆ Պետական քարտուղարության Դիվանագիտական ծառայության ինստիտուտում`դեսպանատների տեղական աշխատակիցների համար նախատեսված դասընթացին քաղաքական թեմայով: Մասնակցել եմ նաև LEAD (բնապահպանության և զարգացման ոլորտում առաջնորդներ) Միջազգային ծրագրին, որը բազմակողմանի դասընթացներով աշխարհի տարբեր երկրների երիտասարդ առաջնորդներին զինում է կայուն զարգացման ոգով որոշումներ կայացնելու հմտություններով և ստեղծում է գործընկերների լայն ցանց` օժանդակելու տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայուն զարգացման ճանապարհին ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:

2007թ-ից պարբերաբար ներգրավվում եմ տարբեր երկրներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների գնահատման և դիտարկման առաքելություններում, որպես առանցքային թիմի անդամ: 2007թ-ին Ղրղզստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության շրջանակներում ներգրավվեցի որպես ընտրությունների կրտսեր վերլուծաբան, իսկ 2010թ-ին Նիդերլանդներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների գնահատման առաքելության շրջանակներում`որպես ընտրությունների կրտսեր վերլուծաբան:

Հաճախ մասնակցել եմ նաև տարբեր բնապահպանական նախաձեռնություններին, մասնավորապես եղել եմ Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի անդամ:

Որպես ԱՄՆ դեսպանատան աշխատակից, արժանացել եմ երեք ԱՄՆ Պետական Քարտուղարության Վաստակավոր (Meritorious) պարգևների (2008, 2009 և 2011թթ), իսկ 2010թ դեսպանատան կողմից առաջադրվել եմ Լավագույն աշխատակից պարգևին:


Այստեղ սովորում են
Հիլարի Թոփազյան

Համաճարակաբանական գիտություն

Մեթյու Ղազարյան

Կառավարություն

Քրիստինա Առաքելյան

Փիլիսոփայություն

Back to top
Close