Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

Այս վերլուծության նպատակն է բացահայտել, թե արդյո՞ք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար: Եվ այսպես, ՀՀ տնտեսական աճը 2019-ին կազմեց 7.6 տոկոս: Արդյո՞ք սա «հեղափոխական» ցուցանիշ է: ՀՀ տնտեսական աճը 2019-ին ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, սակայն, նույնիսկ չանդրադառնալով մինչճգնաժամյան (2001-2007թթ.) բարձր տնտեսական աճերին, կարող ենք նշել, որ 2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012-ին՝ 7.2% և 2017-ին՝ 7.5%: Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ նախորդ տարիներին առնվազն երկու անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:

  


Back to top
Close