Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Դիտարկումներ 2019թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ»

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը:  Նախագծերով զգալիորեն ընդլայնվում են Սահմանադրական դատարանի դատավորներին և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու հիմքերը` այդպիսով թուլացնելով վերջիններիս արտաքին անկախությունը: Նախարարության կողմից նախատեսվում է «վաղ կենսաթոշակի ինստիտուտի» ներդնումը, համաձայն որի հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորը անկախ տարիքից, կարող է պահպանել իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը։ Այս ինստիտուտը նախարարության կողմից հիմնավորվում է Լեհաստանի և Հունգարիայի քննադատված փորձով, որը սակայն նախարարության կողմից ներկայացվում է որպես միջազգային փորձ: Խիստ մտահոգիչ է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության առաջարկվող ընթացակարգը` հատկապես հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտող այն ընդարձակ և լայն հայեցողություն պարունակող գործառույթները, որոնք Նախագծերի փաթեթով վերապահվում են hանձնաժողովին: Սույն վերլուծությունը անդրադառնում է վերոնշյալ օրենքների նախագծերի և հարակից նախագծերի մանրամասն ուսումնասիրությանը ՀՀ Սահմանադրության և միջազգային փորձի լույսի ներքո:

  


Back to top
Close