Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ներուժը հաճախ գերագնահատվում է Հայաստանի լրատվական-փորձագիտական շրջանակների կողմից։ Սա նպաստում է ավելորդ ու անիրատեսական հանրային սպասումների ձևավորմանը, ինչը կարող է հանգեցնել հիասթափության և ի վերջո բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ վերջին տասնամյակների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել, որի արդյունքում թեև դանդաղ տեմպերով, բայց որոշակի դրական զարգացումներ եղել են։ Այն, որ երկու հարևան երկրները ունեն համագործակցության ներուժ, իրականում կասկած չի հարուցում, սակայն այդ ներուժի ամբողջական իրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները նույնպես հարկավոր է հաշվի առնել։ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացումը փոխշահավետ գործընթաց է, որը ՀՀ ցանկացած իշխանություն պետք է պատշաճ ձևով առաջ տանի և ապահովի օրակարգում առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, և հաջողություններ գրանցելու համար պահանջվում է դիվանագիտական, բանակցային հսկայական աշխատանք։

  


Back to top
Close