Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները

Ապրիլին տեղի ունեցած ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում և Հայաստանի Հանրապետությունում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ դուրս են եղել խնդրով անմիջականորեն զբաղվողների շրջանակից: Անհրաժեշտ գիտելիքների և փորձի ակնհայտ բացակայությունը պատասխանատու կառույցների ու պաշտոնյաների շրջանում, կայացած հայկական մասնագիտական միջավայրի բացակայությունը, վերջին տարիներին հակամարտության նկատմամբ տարբեր միջազգային ասպարեզներում ոչ բարենպաստ կարծիքների ձևավորումը՝ ինչպես հակամարտության բնույթի, այնպես էլ կարգավորման հնարավոր սցենարների վերաբերյալ, էապես ընդլայնում են մարտահրավերների շրջանակը և մեծացնում բացասական զարգացումների հավանականությունը: Թույլ չտալու համար, որ կարգավորման գործընթացն ունենա անշրջելի վտանգավոր զարգացումներ և չկորցնելու համար անկախության երեք տասնամյակների ընթացքում ձեռք բերված աննախադեպ արդյունքը՝ հարկ է հնարավորինս արագ մասնագիտական հիմքերի վրա դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարենպաստ արդյունք ապահովելուն ուղղված գործունեությունը տարբեր մակարդակներում: Հոդվ...

ՀՀ պետական բյուջեի և հանրային ֆինանսների կառավարման ուղղությամբ ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ. ժամանակահատված)

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները իրենց ազդեցությունը պետք է ունենային երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի՝ ՀՀ պետական բյուջեի մշակման և իրագործման վրա։ Ազգային ժողովում ունենալով կայուն մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը 2019 թվականից կարող էր մշակել ՀՀ պետական բյուջեն իր մոտեցումներին և հայտարարություններին համապատասխան և ապահովել դրա իրագործումը՝ իր կողմից հնչեցված «տնտեսական հեղափոխության» իրականացման կամ առնվազն դրա հիմքերի ստեղծման համար։ ՀՀ պետական բյուջեին և հանրային ֆինանսների կառավարմանն առնչվող դրույթները և նոր իշխանության գաղափարական մոտեցումներն իրենց արտահայտությունն են ստացել ինչպես 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, այնպես էլ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։ Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է հանրային ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման համար ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը 2018-2019 թվականների ընթացքում:...

Գույքահարկի բարեփոխումները՝ առանց շուկայական գնահատման համակարգի ներդրման

Գույքահարկի բարեփոխումների օրենսդրական փաթեթը, տարիների ընթացքում բազմիցս փոփոխվելով, ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից, ինչը նշանակում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը հաշվարկվելու է ավելի բարձր կադաստրային արժեքի հիման վրա՝ բարձրացնելով հարկային բեռը անհատների և կազմակերպությունների համար: «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվել է գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի վերլուծություն, որտեղ ուսումնասիրվել են հետևյալ հարցերը՝ Որքա՞ն է բարձանալու գույքահարկի բեռը ՀՀ տարբեր քաղաքներում և մարզերում. Արդյո՞ք կառավարությանը հաջողվել է ներդնել գույքի բազայի շուկայական գնահատման գործուն համակարգ. Ի՞նչ գործիքակազմով է կառավարությունը պատրաստվում մեղմել սոցիալապես անապահով խավի համար գույքահարկի բեռի ավելացումը. Արդյո՞ք համայնքները կարողանալու են ապահովել մի քանի անգամ աճող գույքահարկի պատշաճ հավաքագրումը: ...

Արևելյան գործընկերության 2017 և 2020 թվականների գագաթնաժողովներին ընդառաջ Եվրախորհրդարանի հանձնարարականների համեմատական վերլուծություն

Եվրոպական Խորհրդարանը հունիսի 19-ին հաստատեց 2020թ․ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ տարբեր կառույցներին ուղղված հանձնարարականների փաստաթուղթը, որը ԵՄ համար ԱԼԳ գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացման հստակ քաղաքական ուղենիշներ է սահմանում։ Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերին վերաբերող մեջբերումները՝ համապատասխանաբար 2017 և 2020 թվականների ԱԼԳ գագաթնաժողովներին ընդառաջ հրապարակված համանման փաստաթղթերից։ Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ ԵՄ մոտեցումները 2017թ․ փաստաթղթի համեմատ բացասական փոփոխությունների են ենթարկվել։ Հատկապես մտահոգիչ են փաստաթղթում Արցախյան հակամարտության և առհասարակ ԱԼԳ տարածքում առկա հակամարտությունների մասով տրված գնահատականները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից այս փաստաթուղթն ընդհանուր առմամբ նահանջ է՝ 2017թ․ փաստաթղթի համեմատ։...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը  2019 թվականի մասով, որտեղ գնահատում է, թե ինչպես են անդամ երկրները կյանքի կոչել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները՝ խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել էր ԳՐԵԿՈ-ի գնահատման 4-րդ փուլի Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ 2-րդ զեկույցի հայերեն թարգմանությունը։ Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանին և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին տրված գնահատականները։ Անդրադարձել ենք նաև 4-րդ փուլի գնահատման զեկույցում Հայաստանին ներկայացված այն հանձնարարականներին, որոնք բավարար չափով չեն իրականացվել կամ իրականացման ընթացքում իշխանությունները թույլ են տվել էական բացթողումներ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրել են անբավարար ջանքեր։ Արդյունքում, տարբեր ուղղություններով առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ։...

Տեղեկանք 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

Մեծ Բրիտանիայի արտաքին-անվտանգային քաղաքականության հնարավոր փոփոխությունները Բրեքզիթի գործընթացի ավարտից հետո․ հետևանքները Հարավկովկասյան տարածաշրջանի համար

Հարավկովկասյան տարածաշրջանը ավանդաբար եղել է Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների առանցքում, և այժմ էլ Լոնդոնը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Այս վերլուծությամբ փորձել ենք հասկանալ Բրեքզիթի գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, ինչպես նաև գնահատել, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի քաղաքականության վրա։ Մի շարք գործընթացների ուսումնասիրությունը թույլ է տվել հանգել այն եզրակացությանը, որ Բրեքզիթի գործընթացի ավարտից հետո Լոնդոնը փորձելու է ավելի ամրապնդել Հարավային Կովկասում իր ներկայությունն ու ազդեցությունը։ Այդ ներկայությունը հնարավոր է և պետք է օգտագործել ի շահ Հայաստանի, այդ թվում՝ նաև Արցախյան հարցում, օգտագործելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի կապերն ու հեղինակությունը։...

Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»

Հրապարակվել է «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցը», որտեղ ներկայացվում է աշխարհի 200 երկրներում կորոնավիրուսի հետևանքվ ստեղծված իրավիճակը՝ անվտանգության վարկանիշը և սպառնալիքները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք առանձնացնել Հայաստանի համար առավել ուշագրավ տվյալները, ինչպես նաև համեմատել դրանք տարածաշրջանի մյուս երկրների տվյալների հետ։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանը զբաղեցրել է 81-րդ տեղը՝ զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ Միաժամանակ, դրանում արտացոլված տվյալները վկայում են, որ Հայաստանում ստեղծված համաճարակային ծանր իրավիճակը պայմանավորված է ոչ թե պետության ներուժի սահմանափակ լինելու հանգամանքով, բնակչության վարքագծով և մշակույթով, այլ կարանտինի ձախողմամբ և անարդյունավետ կառավարմամբ։...

ՀՀ ստվերային տնտեսության գնահատումը հարկային համակարգի տեսանկյունից

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական ռեֆորմները կարող են հաջողել, եթե հենվում են արժանահավատ և համակողմանի տեղեկատվության վրա: Վերջինս թույլ է տալիս իրականացնել մակրոտնտեսական իրավիճակի ճշգրիտ ախտորոշում՝ հիմքեր ստեղծելով արդյունավետ կառավարչական որոշումների համար: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ՀՀ ստվերային տնտեսության ծավալների քանակական գնահատումը: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ սույն հետազոտությունում կառուցվել է տնտեսաչափական մոդել` հիմնված կանխիկի պահանջարկի մեթոդի վրա: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ստվերային տնտեսությունը կազմում է ֆորմալ ՀՆԱ-ի 27-28%-ը: Ընդ որում, սկսած 2016 թվականի կեսերից՝ ՀՀ-ում նկատվել է ստվերի կրճատման տեմպերի դանդաղում: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է վերանայել ՀՀ ստվերային տնտեսության ֆորմալացման ռազմավարությունը՝ կարևորելով հետևյալ 3 ուղղությունները՝ հարկային կանոնների վերանայում, հարկային վարչարարության մոդելի փոփոխություն և կանխիկ գործարքների սահմանափակումներ:...

2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

Զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ․ ժամանակահատված)

Զբոսաշրջությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։ Զարմանալի չէ, որ դրա զարգացումը և զբոսաշրջային հոսքերի աճի ապահովումն իրենց արտահայտությունն են գտել ինչպես 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, այնպես էլ և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։ Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման համար ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը 2018-2019 թվականների ընթացքում, անդրադարձ է կատարվում նաև համաճարակի ազդեցությանը ոլորտին:...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված միջոցառումները արդարադատության ոլորտում․ միջազգային փորձն ու Հայաստանը

Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը աշխարհում ստիպել է փնտրել և ներդնել այլընտրանքային կառուցակարգեր` այնպես, որ հնարավոր լինի ապահովել մի կողմից՝ պետական մարմինների անխափան գործառնությունը, հանրային ծառայությունների մատուցումը, մյուս կողմից՝ կասեցնել հիվանդության տարածումը և ապահովել հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Հանրային ծառայությունների արդյունավետ մատուցումը չի կարող շրջանցել արդարադատության ոլորտը, քանի որ ժամանակակից իրավական պետությունների առանցքում մարդն է, նրա արժանապատվությունն ու իրավունքները։ Պետությունը պարտավոր է երաշխավորել մարդու հիմնական իրավունքների իրականացման պատշաճ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Ուստի, հետազոտության մեջ ուսումնասիրվել են նոր կորոնավիրուսային վարակի հետևանքները կանխելու նպատակով արդարադատության ոլորտում տարբեր երկրներում ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական իրավունքի և դատավարության, էլեկտրոնային արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քրեակատարողական իրավունքում: Համեմատականներ անցկացնելով Հայաստանում և այլ երկրներում իրականացվող՝ համավարակով պայմանավորված միջոցառումների միջև՝ ներկայացված են արդարադատության ոլորտում լրացուցիչ միջոցառումների առաջարկներ։...

Կարծիքի արտահայտման ազատությունը և «ատելության խոսքը»․ Հայաստանի օրենսդրության և միջազգային փորձի վերլուծություն

2020թ. մայիսի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար («ատելության խոսք»): «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության շրջանակներում վերլուծության է ենթարկվել ատելության խոսքի քրեականացման իրավաչափությունը՝ այն դիտարկելով կարծիքի արտահայտման ազատության և դրա սահմանափակման իրավաչափության համատեքստում։ Ներկայացված են նաև ատելության խոսքի սահմանափակման հարցում միջազգային փաստաթղթերի կարգավորումներն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, ինչպես նաև այլ երկրների փորձառությունը։...

Քաղաքականության թատերականացում

Սույն հոդվածում փորձ է արվում վերլուծելու քաղաքական գործընթացի թատերականացման տեխնոլոգիան՝ քաղաքական սիմվոլիկայի գլխավոր կերպարների մասնակցությամբ: Հոդվածում դիտարկվում է քաղաքական կառնավալի (դիմակահանդես) ֆենոմենը՝ վարքաբանական և կերպարային դրսևորման բոլոր առանձնահատկություններով: Կառնավալի հիմնական նպատակը ու գործառույթը զանգվածներին անհրաժեշտ գործողությունների դրդելն է այնպես, որ «ինքնուրույն» վարքի դրսևորման պատրանք ձևավորվի: Հոդվածում քաղաքականության թատերականացման ուսումնասիրությունը իրականացվել է խաղերի տեսության տրամաբանությամբ:

Նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում և Հայաստանում. համեմատական վերլուծություն

Նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձևերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող: Սույն հետազոտությունը միտված է ուսումնասիրելու COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների միջազգային փորձը՝ ՀՀ կառավարության ձևավորած ֆիսկալ փաթեթի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Մասնավորապես, վերլուծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների (Գերմանիա, Հունգարիա), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած միջոցառումները, դրանց ծավալները և նպատակները: Հիմնվելով այս արդյունքների վրա՝ ուսումնասիրվել է ՀՀ հակաճգնաժամային քաղաքականության համապատասխանությունը ժամանակի և հայաստանյան իրականության պահանջներին:...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

Տնտեսական ազատության ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով

Ազգային ժողովը 2020թ. մարտի 31-ին գումարված արտահերթ նիստում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնք հնարավորություն են տալիս hամաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ բջջային օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ֆիքսել քաղաքացիների տեղորոշումը և հեռախոսազանգերը: Նշված նախագծերի վերաբերյալ իրենց մտահոգություններն են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպաններ։ Մեր կողմից իրականացվել է խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, որը վեր է հանում  միջազգային կառույցների մոտեցումները և ցույց տալիս, որ Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքներին խիստ լայն միջամտություն։...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ԵՄ հրապարակած «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը և Հայաստանը

2020 թվականի մարտի 18-ին Եվրամիությունը հրապարակել է «Արևելյան գործընկերության  քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը, որտեղ ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար ԵՄ նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ Դեռևս մարտի 16-ին «Լույս» հիմնադրամը հրապարակել էր «ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը» վերնագրով վերլուծությունը, որտեղ մանրամասն անդրադարձ էր կատարվում ԱԼԳ ծրագրի ապագայի վերաբերյալ եվրոպացիների կողմից քննարկվող հիմնական նախագծերին։ Մարտի 18-ին հրապարակված փաստաթուղթն արդեն իսկ որոշակիորեն հստակեցնում է ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականության շուրջ հիմնական մոտեցումները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ուսումնասիրել ԵՄ կողմից ներկայացված փաստաթուղթը, հասկանալ, թե ինչպիսին է լինելու ԱԼԳ ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը 2020 թվականից հետո։ Ներկայացրել ենք փաստաթղթում տեղ գտած հիմնական գաղափարներն ու առաջնահերթությունները, այնուհետև փորձել ենք հասկանալ, թե ի վերջո ԱԼԳ ծրագիրը ինչ մոդելով է առաջ շարժվելու։...

Տեղեկանք Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ դիտարկումներ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի դեռևս հանրային քննարկման ժամանակ «Լույս» հիմնադրամը ներկայացրել էր դրանց վերաբերյալ իր դիտարկումները: Սույն վերլուծությամբ կանդրադառնանք նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսում է փոփոխություններ նաև դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգում և գործառույթներում, գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտում:...

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) «20 թիրախային արդյունք 2020թ․ համար» ծրագիրը մոտենում է ավարտին, և այս տարի ԵՄ երկրները նախատեսում են մշակել նոր քաղաքականություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների համար ԱԼԳ զարգացման հիմնական ուղեցույցը։ ԵՄ-ի հետ ԱԼԳ շրջանակներում համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է, հետևաբար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսին են ԱԼԳ ծրագրի զարգացման հավանական մոդելների վերաբերյալ ԵՄ մոտեցումները։ Այս վերլուծության նպատակն է հասկանալ, թե Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ որ նախագծերն են հիմնականում քննարկվում եվրոպացիների կողմից, դրանցից որը իրականանալու ավելի մեծ հնարավորություններ ունի։ Փորձել ենք նաև ներկայացնել ծրագրի շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները, գնահատել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը։...

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառվել է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Նախագծով նախատեսվում է ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ, որը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացնում ենք արդարադատության նախարարության կողմից հրապարակված Նախագծերի փաթեթի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի կողմից դեռևս 2019 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված ...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար ամսին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

Այս վերլուծության նպատակն է բացահայտել, թե արդյո՞ք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար: Եվ այսպես, ՀՀ տնտեսական աճը 2019-ին կազմեց 7.6 տոկոս: Արդյո՞ք սա «հեղափոխական» ցուցանիշ է: ՀՀ տնտեսական աճը 2019-ին ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, սակայն, նույնիսկ չանդրադառնալով մինչճգնաժամյան (2001-2007թթ.) բարձր տնտեսական աճերին, կարող ենք նշել, որ 2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012-ին՝ 7.2% և 2017-ին՝ 7.5%: Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ նախորդ տարիներին առնվազն երկու անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:...

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքս

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

ԱՄՆ-Իրան հակամարտության շուրջ վերջին զարգացումները գտնվում են աշխարհի տարբեր երկրների փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում, և այս տեսանկյունից Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրադրությունը՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ցանկացած սրացում հայկական պետությունների համար մեծ ռիսկեր է պարունակում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Լույս» հիմնադրամը հունվարի 17-ին կազմակերպել է քննարկում, որի ժամանակ հրավիրված փորձագետները խոսել են ՀՀ անվտանգային օրակարգի մասին՝ ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում։ Քննարկմանը հրավիրված փորձագետները՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը իրենց վերլուծություններն ու տեսակետներն են ներկայացրել ԱՄՆ-Իրան հակամարտության ներկայիս փուլի մասին։ Փորձագետները խոսել են նաև հակամարտող կողմերի ներքաղաքական օրակարգերի վրա ստեղծված իրավիճակի ազդեցության, հայկական կողմի անելիքների և հակամարտության զարգացման հնարավոր սցենարների մասին։ Այս վերլուծական հոդվածը կազմված է վերոհիշյալ քննարկման հիման վրա։...

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

Ամփոփ տեղեկանք 2020թ. Երևանի բյուջեի վերաբերյալ

Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

2019թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ ուսումնասիրություն

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

Իրանի շուրջ վերջին զարգացումները և ռիսկերը Հայաստանի համար

Մինչ Հայաստանում հասարակական ուշադրությունը սևեռված է ներքաղաքական օրակարգի վրա, մեր սահմաններից ոչ այնքան հեռու տեղի են ունենում Հայաստանի համար լուրջ ռազմաքաղաքական, տնտեսական սպառնալիքներ պարունակող իրադարձություններ։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ են Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումները։ Այս վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները և վեր հանվել Հայաստանի համար հնարավոր սպառնալիքները՝ ճգնաժամը դիտարկելով տարածաշրջանային համատեքստում և գնահատելով միջազգային դերակատարների վարքագիծը։ Վերլուծության հիմնական նպատակն է Հայաստանի հասարակության, փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակից բխող սպառնալիքների վրա՝ ընդգծելով այդ սպառնալիքներին դիմակայելու համար հասարակությանը կոնսոլիդացնելու, ներքին պառակտումը հաղթահարելու կարևորությունը և Հայաստան-Արցախ համագործակցությունը առավել ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը։...

Ամփոփ տեղեկանք Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:

Ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը․ կարևոր ուղերձները տարածաշրջանի և Հայաստանի համար

Սեպտեմբերի 17-30-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 74-րդ նստաշրջանը։ Գաղտնիք չէ, որ երկրների մեծ մասը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնը օգտագործում են արտաքին քաղաքական տարաբնույթ հարցերի շուրջ իրենց հիմնական մոտեցումները ներկայացնելու նպատակով։ Այդ ամբիոնից հնչող ելույթները զուտ իրավիճակի նպատակահարմարությունից բխող տեքստեր չեն, այլ անցնում են լուրջ նախապատրաստական փուլ և բխում են տվյալ երկրների ռազմավարական պատկերացումներից։ Տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում տեղի ունեցած մյուս իրադարձությունների ուսումնասիրությունը թույլ են տալիս հասկանալ Հայաստանի և տարածաշրջանի համար դրանց հիմնական ուղերձները։

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ Գլոբալ մրցունակության ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ

ՀՀ կառավարության կողմից 2019 թ. հոկտեմբերի 10-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է  2020 թ. առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով: Այդպիսի հանձնաժողովները ժամանակավոր, արտադատական փաստահավաք մարմիններ են, որոնք իրականացնում են փաստերի հավաքագրում անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների կամ մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային և կոպիտ խախտումների վերաբերյալ: Մեծամասամբ նմանատիպ հանձնաժողովներ են ստեղծվել քաղաքացիական պատերազմների և բռնապետության արդյունքում քայքայված հասարակություններում, օրինակ` Էկվադորում, Քենիաում, Մավրիկիոսում, Սողոմոնյան կղզիներում և Տոգոյում: Սույն վերլուծությունը ներկայացնում է միջազգային պրակտիկայում նմանատիպ հանձնաժողովների ստեղծման համար պատճառ հանդիսացած հանգամանքները, հանձնաժողովների ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և դրանց լույսի ներքո ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փաստահավաք հանձնաժողովի մոդելը:...

Գույքահարկի բարեփոխումները ՀՀ-ում: Արդյո՞ք ընտրվել է ճիշտ ճանապարհը

ՀՀ-ում գույքահարկի բարեփոխումների իրականացումը բավական արդիական է և անհրաժեշտ, քանի որ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք օրենսդրական լուծումների կարիք ունեն: Միջազգային փորձը վկայում է, որ ՀՀ-ում գույքահարկի ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ բավական ցածր են՝ համադրելի երկրների համեմատությամբ: Անշարժ գույքի առավել արդյունավետ հարկում ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փոփոխություններ կադաստրային արժեքի գնահատման մեթոդաբանությունում՝ նվազեցնելով վերջինիս շեղումը շուկայական արժեքից: Սակայն ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթը չի պարունակում անշարժ գույքի գնահատման հստակ մեխանիզմներ և մեծացնում է գույքահարկի դրույքաչափերի սահմանման անկայունությունը և անորոշությունը:...

Եվրոպական քաղաքական նոր լանդշաֆտը

9-րդ գումարման Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքները հուլիս ամսից: Այն աշխարհի միակ վերպետական խորհրդարանն է, որն ուղղակիորեն է ընտրված և օժտված է այնպիսի իրավասություններով, ինչպիսիք են միասնական շուկայի կարգավորվումը և հանրային գումարի բաշխումը ԵՄ ընդհանուր բյուջեով: Հետևաբար եվրոպական ընտրությունները հանրային մեծ ուշադրություն են գրավում։ Այս տարվա ընտրությունների արդյունքները հստակ ուղերձ էին պարունակում, այն է՝ ԵՄ ընտրողները փոփոխություն են ուզում: Արդյունքները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է դրանք դիտարկել մի քանի դիտակետից: Այս վերլուծությամբ փորձ է արվել ուսումնասիրել ընտրությունների հիմնական միտումներն ու դրանց հետագա ազդեցությունը ԵՄ գործունեության վրա։...

Դիտարկումներ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացվում են Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգային փորձի համեմատական վերլուծությունը։...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս կառավարել պետական հատվածի ֆինանսական ռեսուրսները միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին համապատասխան: Ծրագիրը կազմված է երկու մասերից, որոնցից առաջինը նկարագրում է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ երկրորդը՝ ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է որպես հիմք` պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ ծրագրի ուսումնասիրությանը:

2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը

2019թ. մարտին SIGMA-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Ելակետային չափման հաշվետվություն․ պետական կառավարման սկզբունքները» վերնագրով վերլուծությունը, որը հատուկ մեթոդաբանությամբ վերլուծել է ՀՀ պետական կառավարման վեց հիմնական ոլորտները, տվել այդ ոլորտների վերաբերյալ գնահատականներ։ Հաշվետվությունում արտացոլված գնահատականները կարևոր են հատկապես Հայաստանում վերջին շրջանում բարձրացված աղմուկի համատեքստում, ըստ որի՝ իբր ներկայիս իշխանությունները ժառանգել են «ձախողված պետական կառավարման համակարգ»։ SIGMA-ն նման բովանդակությամբ հաշվետվություններ նախկինում կազմել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին։ Հայաստանի և այդ երկրների մասին հաշվետվությունների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ոլորտներում Հայաստանը նշված երկրների նկատմամբ առավելություն ունի կամ գտնվում է համարժեք մակարդակում։...

ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի միտումներն ու զարգացումները

Ապրանքների և ծառայությունների արտահանումը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման համար ունի անվիճելի կարևորություն: Այդ պատճառով երկրների մեծ մասը վարում է արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն: ՀՀ-ում 2019 թվականին արձանագրվել է արտահանման աճի տեմպերի դանդաղում: Այսպես, 2019թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը աճել է 3.0 տոկոսով, այն պարագայում, երբ նույն ցուցանիշը 2018թ. կազմել էր 17.6 տոկոս: ՀՀ արտաքին առևտրի աշխուժացման նպատակով անհրաժեշտ է ապահովել արտահանման կառուցվածքի և ուղղությունների դիվերսիֆիկացիա:

Դիտարկումներ 2019թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ»

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը:  Նախագծերով զգալիորեն ընդլայնվում են Սահմանադրական դատարանի դատավորներին և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու հիմքերը` այդպիսով թուլացնելով վերջիններիս արտաքին անկախությունը: Նախարարության կողմից նախատեսվում է «վաղ կենսաթոշակի ինստիտուտի» ներդնումը, համաձայն որի հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորը անկախ տարիքից, կարող է պահպանել իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը։ Այս ինստիտուտը նախարարության կողմից հիմնավորվում է Լեհաստանի և Հունգարիայի քննադատված փորձով, որը սակայն նախարարության կողմից ներկայացվում է որպես միջազգային փորձ: Խիստ մտահոգիչ է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության առաջարկվող ընթացակարգը` հատկապես հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտող այն ընդարձակ...

Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների արտերկրից ֆինանսավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները և միջազգային փորձը

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը պետությունների համար առաջացնում է որոշակի մտահոգություններ։ Արդյունքում, նման կազմակերպությունների նկատմամբ առանձին երկրներում սահմանվում են թափանցիկության և հաշվետվողականության ավելի խիստ պահանջներ՝ հաշվի առնելով փողերի լվացման և ահաբեկչության հնարավոր դեպքերի կանխարգելումը, ինչպես նաև պետության և հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտերկրից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների համար հաշվետվողականության և թափանցիկության հատուկ պահանջներ նախատեսված չեն։ Վերլուծության մեջ ներկայացվում է հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների` արտերկրից ֆինանսավորումը կարգավորող միջազգային փորձը և թափանցիկության և հաշվետվողականության հատուկ կարգավորումներ Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հնարավորությունը։...

ՀՀ պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը և դրա հնարավոր հետևանքները

Այս թեմայով վերլուծությունների գերակշիռ մասից կարելի է եզրակացնել, որ պետական կապիտալ ծախսերի չկատարումը հանգեցնում է տնտեսական աճի տուգանման: Հետևաբար, յուրաքանչյուր երկրի կառավարության համար որպես դրական արդյունք պետք է լինի կապիտալ ծախսերի պատշաճ իրականացումը, իսկ դրանց գծով թերակատարումները՝ ահազանգող: Ելնելով այն հանգամանքից, որ կապիտալ ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա տարբեր ուղիներով է իրականանում` սույն վերլուծությունում կիրառել ենք դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել (DSGE), որը բավական լավ նկարագրում է ամբողջ տնտեսությունը և հնարավորություն է տալիս դիտարկել կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը տնտեսության բոլոր հատվածների վրա: Ընդ որում վերլուծության հիմքում դրվել է այն ենթադրությունը, որ կապիտալ ծախսերը նվազել են միայն մեկ տարի, իսկ հետագա տարիներին վերականգնվել են՝ իրականացվելով կայուն մակարդակին համապատասխան ծավալով: Կիրառված մոդելի արդյունքները ցույց են տվել, որ կապիտալ ծախսերի գծով կառավարության խիստ պահպանողական վարքագիծը վտանգավոր է և երկարաժամկետում տուգանելու է տնտեսական աճի ներուժը: Գնահատվել են նաև կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունն այլ մակրոփոփոխականների վրա, ինչպիսիք են՝ մասնավոր իրական ներդրումները, իրական աշխատավարձերը, զբաղվածությունը, իրական արդյունավետ փոխարժեքը, արտ...

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները էներգետիկ ոլորտում

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ներուժը հաճախ գերագնահատվում է Հայաստանի լրատվական-փորձագիտական շրջանակների կողմից։ Սա նպաստում է ավելորդ ու անիրատեսական հանրային սպասումների ձևավորմանը, ինչը կարող է հանգեցնել հիասթափության և ի վերջո բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ վերջին տասնամյակների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել, որի արդյունքում թեև դանդաղ տեմպերով, բայց որոշակի դրական զարգացումներ եղել են։ Այն, որ երկու հարևան երկրները ունեն համագործակցության ներուժ, իրականում կասկած չի հարուցում, սակայն այդ ներուժի ամբողջական իրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները նույնպես հարկավոր է հաշվի առնել։ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացումը փոխշահավետ գործընթաց է, որը ՀՀ ցանկացած իշխանություն պետք է պատշաճ ձևով առաջ տանի և ապահովի օրակարգում առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, և հաջողություններ գրանցելու համար պահանջվում է դիվանագիտական, բանակցային հսկայական աշխատանք։...

Եվանգելիստների կարևորությունը Թրամփի, Ադրբեջանի և Հայաստանի համար

ԱՄՆ-ի քրիստոնյա-պահպանողական հատվածը մշտապես եղել է կարևոր հակակշիռ երկրում առկա առավել լիբերալ խմբավորումների համար։ Այն լրջագույնս ազդել է «կապույտ նահանգ, կարմիր նահանգ» բաժանման վրա՝ ԱՄՆ-ին հաղորդելով առավել պահպանողական բնույթ ի տարբերություն ժամանակակից այլ արևմտյան ազգերի հետ։ Եվանգելիստ քրիստոնյաների համայնքը կազմում է այս քրիստոնյա պահպանողական հատվածի կարևոր և ծանրակշիռ մասը։ Եվանգելիստական քրիստոնեությունը բողոքական դավանանքներից մեկն է, որը ստացել է իր անունը Ավետարանի դրույթների իրագործման իրենց ձգտման շնորհիվ։ 2014թ. Pew հետազոտական կենտրոնի իրականացրած հարցման համաձայն, ԱՄՆ բնակչության 25.4%-ը (մոտ 81մլն. մարդ) Եվանգելիստ է։ Առավել շատ Եվանգելիստ բնակչություն ունեցող նահագներն են Տեխասը (6.5մլն), Կալիֆորնիան (3.5մլն), Ֆլորիդան (3մլն.) և այլն։ Թեև սպիտակ Եվանգելիստների գործունեությունը պակաս նկատելի, այնուամենայնիվ նրանք զգալի ազդեցություն ունեն քաղաքական որոշումների ընդունման վրա։...

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագիրը և դրանում Հայաստանի անորոշ դերակատարությունը

Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ը հավակնում է դառնալ այսպես կոչված «նոր Մարշալի պլանը» ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար: Հայաստանը, ունենալով տարածաշրջանային և միջազգային ինտեգրման որոշակի օբյեկտիվ բարդություններ, պետք է փորձի հնարավորինս օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի էությունը, ներկայացնել դրանում տարածաշրջանի տարբեր երկրների ներգրավվածության մակարդակը, հասկանալ Հայաստանի համար ծրագրի հնարավոր հետևանքները, դրա նկատմամբ իրատեսական ակնկալիքները։

ՀՀ Տնտեսական ազատության ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

ՀՀ տնտեսական աճի մտահոգիչ կառուցվածքը

Տնտեսական աճը երկրի տնտեսական զարգացածության չափման գործիքներից է: Սակայն միայն տնտեսական աճի առկայությունը բավարար չէ երկրի տնտեսական զարգացածության մասին խոսելու համար: Առավել կարևոր է այն, թե ինչի արդյունքում և ինչպես է ձևավորվել տնտեսական աճը: Այն դեպքերում, երբ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է մեկ կամ երկու գործոններով կամ ձևավորվում է տնտեսության ոչ արտահանելի հատվածի զարգացածության արդյունքում, չենք կարող խոսել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի մասին: ՀՀ տնտեսական աճը այս տեսանկյունից ևս հատկանշական է, քանի որ հատկապես վերջին ժամանակահատվածներում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է վիճակախաղերի և բուքմեյքերական գործունեությամբ:

ՀՀ վճարային հաշվեկշռի 2019թ. առաջին եռամսյակի զարգացումները

Արտաքին առևտրատնտեսական հարաբերությունները ունեն վճռորոշ նշանակություն փոքր տնտեսությունների, այդ թվում՝ ՀՀ համար: Այս հարաբերությունները արտացոլվում են երկրի վճարային հաշվեկշռում: Վերջինս բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝ ընթացիկ հաշիվ և ֆինանսական (կապիտալի) հաշիվ: Ընթացիկ հաշիվը ներառում է առևտրային հաշվեկշիռը (զուտ արտահանում), զուտ գործոնային եկամուտները և երկրորդային եկամուտները (զուտ դրամական փոխանցումներ): Ինչ վերաբերում է ֆինանսական (կապիտալի) հաշվին, ապա այն ներկայացնում է կապիտալի զուտ ներհոսքը, որը դրսևորվում է ուղղակի և պորտֆելային ներդրումների տեսքով: Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ վճարային հաշվեկշռի զարգացումների ուսումնասիրությանը:

2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Ազգային ժողովի կողմից 2019թ․ հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգ, անդամներին ներկայացվող նոր պահանջներ, ինչպես նաև վերջիններիս տրվող նոր գործառույթներ։ Սույն հոդվածում ներկայացվում են կատարված փոփոխությունների հնարավոր իրավական ռիսկերը և դրանց համադրելիությունը միջազգային ընդունված սկզբունքների հետ։

Ադրբեջանական գազի արտահանման ծավալների սպասվող աճը որպես արտաքին քաղաքական ազդեցության գործիք. Հնարավոր հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար

Նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը և միջազգային գների անկմանը զուգահեռ, Ադրբեջանի համար մեծանում է գազի արտահանման գործոնը: Բաքուն փորձելու է այն օգտագործել միջազգային հարաբերություններում իր շահերը սպասարկելու և տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու նպատակով: Հայաստանի համար այդպիսի զարգացումների սպառնալիքը գնահատելու համար այս վերլուծությամբ փորձ է արվել ուսումնասիրել ադրբեջանական գազի արտահանման ծավալների ավելացման հեռանկարներն ու խոչընդոտները՝ հաշվի առնելով գազի եվրոպական, տարածաշրջանային ու համաշխարհային շուկաներում նկատվող միտումները:

Հայաստանում վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ մասնագիտական քննարկման արդյունքում ձևավորված հարցեր

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի հովանու ներքո ս․թ․ հունիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանում վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցեցին ճանաչված իրավաբաններ և քաղաքագետներ։ Քննարկման արդյունքում առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են պատասխաններ մինչև համապատասխան հայեցակարգային մոտեցումների և օրենսդրական փաթեթների մշակումը։ Հարցերն ուղարկվել են` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

2018 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար ամսին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ Ներառական զարգացման ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:...

Համաշխարհային տնտեսական համաժողովի ինդեքսներ

ՀՀ Կոռուպցիայի ընկալման ինդեքս

Back to top
Close