Այս ուսումնասիրությունը ներկայացնում է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։
Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները: Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։
«Լույս» հիմնադրամը լույս է ընծայել «Սահմանադրական գանգատ» գիտագործնական ձեռնարկը, որը ներկայացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով անհատական դիմուﬕն ներկայացվող պահանջները, ինչպես նաև պարզաբանում է անհատական դիմուﬕ կառուցակարգի պատշաճ իրացման հետ կապված՝ Սահմանադրական դատարանի պրակտիկայում ձևավորված մոտեցուﬓերը։ Ձեռնարկում տեղ են գտել նաև սահմանադրական արդարադատության ﬕջոցով մարդու հիﬓական իրավունքների պաշտպանության առանցքային կառուցակարգի կատարելագործմանը ﬕ տված առաջարկներ՝ հիմք ընդունելով ինչպես օրենսդրական կարգավորուﬓերը, այնպես էլ Սահմանադրական դատարանի պրակտիկայի խնդրահարույց ասպեկտները։ Ձեռնարկը նախատեսված է փաստաբանների, ինչպես նաև Սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն ունեցող այլ անձանց համար: Այն կարող է օգտակար լինել նաև հիﬓական իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ հետաքրքրվող անձանց, իրավաբան-ուսանողների և հետազոտողների համար։
Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո արցախահայության իրավունքների նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններն ու ագրեսիան, ինչպես նաև ներկայումս երկու ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը առավել սուր են դարձնում Արցախի ճանաչման վերաբերյալ ներհայաստանյան քննարկումները։ Սույն հոդվածը նպատակ չի հետապնդում քննարկել Արցախի անկախության ճանաչման նպատակահարմարությունը այս փուլում, այլ ուսումնասիրում է ճանաչման հնարավորությունը Միացյալ Նահանգներում, եթե այս կամ այն պարագայում նման կարիք առաջանա: Նման պայմաններում գործընթացի մեկնարկը կարելի էր տալ ԱՄՆ-ից՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն գերտերություն է և ԱՄՆ-ում կան նահանգներ, որոնք արդեն իսկ ճանաչել են Արցախի անկախությունը։ Սույն հոդվածում կներկայացվեն ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման հեռանկարը, անկախությունը ճանաչած նահանգներում գործընթացի իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայ համայնքի դերը դրա իրականացման ընթացքում։
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Տնտեսական քաղաքականության առանցքային նպատակներից է տնտեսական աճի ապահովումը, սակայն հաճախ տնտեսական աճի տեմպից առավել կարևոր է դրա կայունությունը, քանի որ ոչ կայուն աճի պայմաններում նվազում է կանխատեսելիությունը և վտանգվում է երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի իրագործումը:
Հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսության զարգացման օպտիմալ հետագծի վերհանման նպատակով տնտեսական աճի համակողմանի վերլուծությանը։
Հետազոտությունում կատարվել է ՀՀ տնտեսության ներկա իրավիճակի և զարգացման դինամիկայի վերլուծություն, նշվել են վերջին տարիներին ցնցումների հետևանքով տեղի ունեցած առավել էական փոփոխությունները և տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը։
Նկատի ունենալով, որ վերջին տարիներին տնտեսական զարգացումը, ըստ էության, ընթանում է առանց արդյունաբերության և գյուղատնտեսության «նշանակալի մասնակցության», աշխատանքում անդրադարձ է կատարվել այդպիսի տնտեսական աճի հեռանկարներին ու վտանգներին։ Այդ նպատակով ՀՀ տնտեսության կառուցվածքը համեմատվել է մոտավորապես նույն մակրոտնտեսական պայմաններով մի քանի երկրների հետ։ Հաշվի առնելով, որ տնտեսության «արտահանելի» հատվածների «դերակատարության» նվազումը առավելապես պայմանավորված է կապիտալի ներհոսքի (արտաքին դրամական փոխանցումներ)՝ ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով արձանագրված կտրուկ աճով, վերլուծվել է նաև այդ աճի ազդեցությունը:
Միացյալ Նահանգներում Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ՝ միջանկյալ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների հաղթանակից հետո կորցրեց խոսնակի իր պաշտոնը։ 118-րդ գումարման Կոնգրեսի խոսնակի ընտրության համար պահանջվեց 15 քվեարկություն՝ բացահայտելով Հանրապետական կուսակցության ներսում առկա պառակտումը։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Ներկայացուցիչների պալատի խոսնակի դերին ԱՄՆ քաղաքական համակարգում, վերջինիս ընտրության առանձնահատկություններին, նորընտիր խոսնակի ընտրության հետ կապված բարդություններին, Դոնալդ Թրամփի դերին այդ ընտրություններում և նորընտիր խոսնակի՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ համագործակցությանը։