ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության գործիքակազմի և ինքնորոշման վեճերի կարգավորման իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային իրավունքը արձանագրել է էական հաջողություններ: Դա հնարավորություն է տվել կանխել մի շարք վերահաս պատերազմներ ու կարգավորել հակամարտություններ: Ակադեմիական շրջանակները մշակել են մոդելներ, որոնք թույլ են տալիս բացահայտել, թե ինչու է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշել միջամտել այդ դեպքերի ընթացքին, սակայն նման որոշումների վրա ազդող ոչ բոլոր գործոններն են լիարժեքորեն ուսումնասիրված: Հոդվածում քննարկվում է նման գործոններից մեկի` աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցությունը ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների իրականացման վրա՝ ինքնորոշման վեճերի կարգավորման նպատակով: Առաջարկվում է դա դիտարկել նոր աշխարհակարգի համար մղվող պայքարի եռափուլ մոդելի հիման վրա: Ներկայացվում են այդ փուլերից յուրաքանչյուրում ՄԱԿ խաղաղարար առաքելության իրականացման հնարավորությունները, խոչընդոտներն ու վերջիններիս հաղթահարման ուղիները՝ Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման դեպքերի հիման վրա: Այդ դեպքերն իդեալականորեն համապատասխանում են միմյանց՝ ըստ ինքնորոշման հակամարտությունների պարամետրերի, ինչը թույլ է տալիս ապահովել եզրակացությունների բարձր հավաստիություն: Հետազոտությունը բացահայտել է, որ միջազգային խաղաղարարության համար լուրջ խոչընդոտներ է առաջացնում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների դինամիկան, հատկապես դրանց վերջին փուլում ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շահերի կոշտ բախումները:
Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2022 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2022թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:
Հոդվածում ցույց է տրվում, որ անկախ իր պետականության ստեղծման իրավական հիմքից` Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, քանի որ բավարարում է միջազգային իրավունքով սահմանված պետականության բոլոր չափանիշներին: Այն հանգամանքը, որ մինչև այժմ Արցախի Հանրապետությունը մնում է չճանաչված կազմավորում, որևէ կերպ կասկածի տակ չի դնում նրա անկախ պետականությունը: Որպես պետություն՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, ինչը հատկապես վերաբերում է նրա նկատմամբ ուժի կիրառման արգելքին:
Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունները ճակատագրական են, թերևս ամենակարևորը՝ 2003-ից ի վեր, երբ Էրդողանի կուսակցությունը ստանձնեց Թուրքիայում իշխանությունը։ Հաշվի առնելով Թուրքիայի առանցքային դերակատարությունը ինչպես Մեծ Մերձավոր Արևելքում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում, սպասվող ընտրությունների նիկատմամբ մեծ է հետաքրքրությունը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով։
Թեև, հաշվի առնելով Թուրքիայի պետական համակարգի ավանդույթները, դժվար է կանխատեսել արտաքին քաղաքականության և ազգային ծրագրերի շոշափելի ռազմավարական վերանայումներ, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե կախված ընտրությունների արդյունքներից՝ Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը ինչպիսի մարտավարական փոփոխությունների կենթարկվի։ Այս հարցը փորձել ենք ուսումնասիրել սույն վերլուծության շրջանակներում՝ հիմնվելով երկու հիմնական թեկնածուների կողմից արդեն իսկ արտահայտված մոտեցումների և ծրագրերի վրա։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Սույն հոդվածում փորձել ենք վերլուծել ժամանակակից տեղեկատվական դարաշրջանի ֆենոմեններից մեկը` հետճշմարտությունը և դրա դրսևորումները հայ իրականությունում: Տեղեկատվական աններդաշնակ հոսքերն ու վստահության ճգնաժամը հարմար միջավայր են ձևավորում տեղեկատվական տեխնոլոգիաներով հանրային վարքի ուղղորդման համար: Հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվել հետճշմարտության գործիքակազմին:
Հոդվածում անդրադարձել ենք տեղեկատվական անոմիային և վիրտուալ իրականության ձևավորման փոխկապակցվածությանը: Բացատրել ենք՝ ինչ է տեղեկատվական անոմիան մի քանի օրինակով: Փորձ ենք կատարել վերլուծել տեղեկատվական մանիպուլյացիաների հիմնական դրսևորումները հայ իրականությունում: Օրինակներով վերլուծել ենք տեղեկատվական անոմիայի ու հասարակության գիտակցության վիրտուալացման փոխկապակցվածությունը:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։
Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք բացահայտել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման իրատեսական ներուժը՝ ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական իրողությունները։
Հայաստանի անկախությունից ի վեր հայկական համայնքն ԱՄՆ-ում մեծ ջանքեր է գործադրել նորանկախ մայր հայրենիքին աջակցելու հարցում։ Հիմնականում ԱՄՆ հայ համայնքի ջանքերով է անկախության առաջին իսկ տարիներից ԱՄՆ կառավարության կողմից հսկայական օգնություն տրամադրվել Հայաստանին, ինչի արդյունքում Հայաստանը դարձել էր մեկ շնչին բաժին ընկնող օգնության ծավալով առաջատար երկիր նախկին ԽՍՀՄ երկրների շարքում։ Հայաստանին աջակցության տրամադրմանն ուղղված աշխատանքները ԱՄՆ-ում հայկական համայնքի կողմից շարունակվում են մինչև օրս։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների և հայկական համայնքի ծավալած գործունեությունն ու ուղղությունները միշտ չէ, որ ամբողջապես համընկնում են Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունների և շահերի հետ։ Որոշ դեպքերում էլ երկու կողմերի շահերն ու առաջնահերթությունները ուղղակի հակասության մեջ են լինում։
Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի կառավարության և ԱՄՆ հայկական կազմակերպությունների համընկնող և հակասող առաջնահերթությունները՝ վերհանելով հակասությունների պատճառները: