Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: 

  


ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2023)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս (2022)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


Դիմադրության գործառնական հայեցակարգը՝ որպես «Ազգ-բանակ» գաղափարի հնարավոր հայեցակարգային բաղադրիչ

2016թ. Ապրիլյան պատերազմից հետո, հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրվեց «Ազգ-բանակ» տեսլականի շուրջ ՀՀ զինված ուժերի արդիականացման հայեցակարգը։ Նշված հայեցակարգի շրջանակներում կատարվեց պաշտպանական ոլորտի օրենսդրության համալիր վերանայում, մշակվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, ներդրվեցին «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, ստեղծվեց զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրման հիմնադրամ։ 2018-ի իշխանափոխությունից հետո «Ազգ-բանակ» տեսլականի դեմ նոր իշխանությունները լուրջ հակաքարոզչություն ծավալեցին, ու թեև հետագայում իշխանությունները փորձեցին կրկնօրինակել «Ազգ-բանակ» տեսլականի որոշ տարրեր, մասնավորապես՝ աշխարհազորի ստեղծման միջոցով, սակայն հայեցակարգը, որպես այդպիսին, շարունակում էին ցուցադրաբար մերժել։ 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի համար «Ազգ-բանակ» հայեցակարգը այլընտրանք չունի։
Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական պայմաններում «Ազգ-բանակ» գաղափարը առավել քան այժմեական է, ինչպես նաև դիտարկելով Դիմադրության գործառնական հայեցակարգը (ԴԳՀ)՝ որպես «Ազգ-բանակ» գաղափարի հնարավոր կարևորագույն հայեցակարգային բաղադրիչներից մեկը, «Լույս» հիմնադրամը թարգմանել և համառոտագրել է Օտտո Ֆիալիայի 2020-ին հրապարակված «Դիմադրության գործառնական հայեցակարգ» վերնագրով աշխատությունը։ Միաժամանակ փորձ է արվել ներկայացնել այդ հայեցակարգի կիրառելիությունը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակներում։
Դիմադրության գործառնական հայեցակարգը (ԴԳՀ) (Resistance Operating Concept (ROC) շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի՝ Եվրոպայում հատուկ գործողությունների հրամանատարության (SOCEUR) կողմից, տարբեր սեմինարների տեսքով, իսկ հետագայում այն արտացոլվել է Օտտո Ֆիալիայի 2020-ին հրապարակված «Դիմադրության գործառնական հայեցակարգ» վերնագրով աշխատության մեջ։ Հայեցակարգն ուսումնասիրում է այն գործողությունները, որոնք կարող է ձեռնարկել ինքնիշխան պետությունը՝ իր ազգային պաշտպանական ռազմավարությունը ընդլայնելու և ազգային ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական կորստից պաշտպանվելուն նախապատրաստվելու համար:

  


2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Համառոտ ակնարկ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ 13.07.2021թ. վճռի վերաբերյալ

Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 13.07.2021թ. վճիռը ուղենիշային նշանակություն ունի հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ճիշտ ընկալման և կիրառման համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բուլղարիայի 2005թ. օրենքը զգալի ընդհանրություններ ունի Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի հետ, ՄԻԵԴ վճռի հայերեն հրապարակումը առաջին հերթին նախատեսված է դատավորների, դատախազների և փաստաբաների համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի մեկնաբանության ժամանակ իրավասու բոլոր մարմինները Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն պարտավոր են հաշվի առնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան: Սույն հրապարակումը կարող է օգտակար լինել նաև հիﬓական իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ հետաքրքրվող անձանց, իրավաբան-ուսանողների և հետազոտողների համար։

  


2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2022

Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։ Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է 50-ից ավել վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Back to top
Close