Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսական ազատության ինդեքս (2025)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Ամփոփ վերլուծություն 2025թ. Երևանի բյուջեի վերաբերյալ

Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:

  


Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:

  


Փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ընտրական գործընթացը արտակարգ և ռազմական դրության ժամանակ

Կառավարությունը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծով։ Նախագծի առանցքում է ընտրությունների նշանակման և անցկացման վերաբերյալ կարգավորումները ռազմական և արտակարգ դրության ժամանակ։ Նախագիծը հնարավորություն է տալիս չեղարկել Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եթե ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարվել քվեարկությունից հետո, սակայն մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը։

Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել նման կարգավորման վերաբերյալ և առաջարկել է ընդհանրապես հանել այս կարգավորումը նախագծից, քանի որ ընտրողների կամքի արտահայտումից հետո այն պետք է հարգվի և պաշտպանվի։

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


2024թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Արցախ․ ի՞նչ անել

Արցախում 2020թ. 44-օրյա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի ընթացքում պատերազմական և մարդկության դեմ կատարված ծանր հանցագործություններ կատարած Ադրբեջանն ու իր հանցակից Թուրքիան, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների անգործությունից, կազմակերպեցին և իրականացրին ևս մեկ լայնածավալ ռազմական ագրեսիա 2023թ. սեպտեմբերին, որն ունեցավ էթնիկ զտումների և ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ։ Դրա հետևանքով, ֆիզիկական ոչնչացումից խուսափելու նպատակով, Արցախի ողջ բնակչությունը հեռացավ հայրենի բնօրրանից։ Թեև քաղաքական շրջանակներում կան որոշ տրամադրություններ, որ  Արցախի խնդիրն այլևս հեռանկար չունի, սակայն ակնհայտ է, որ աղետը կրկնվեց նաև այն պատճառով, որ մոտ 100 տարի առաջ տեղի ունեցած նման աղետից պատշաճ հետևություններ չարվեցին ու առկա խորքային խնդիրները չլուծվեցին։ Քանի որ Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող կտրուկ շրջադարձերը (1998թ. և 2018թ.) հետևանք են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունների, հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք կա՞ն նախադրյալներ կարգավորման գործընթացը բնականոն՝ ինքնորոշման հուն վերադարձնելու համար։

Այդ նպատակով հետազոտությունում իրականացվել է 8 գործոնների հիման վրա 2 ժամանակահատվածների՝ 90-ականների և 2018-2024թթ․, համեմատական վերլուծություն՝ նման շրջադարձի համար նախադրյալների ու հնարավորությունների առկայությունը պարզելու համար։ Բացահայտվել է, որ կան երկու հանգամանքներ, որոնք լրջորեն դժվարացնում են խնդրի լուծումը։ Առաջինը Արցախի բնակչության բացակայությունն է բնօրրանից, երկրորդը 2020թ. կապիտուլյացիան է՝ ի հակադրություն Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի։

Առաջին դժվարության հաղթահարման հիմք կարող է դառնալ այն հանգամանքը, որ միջազգային հանրության բոլոր կառույցները շարունակաբար կրկնում են էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի անվերապահ իրացման անհրաժեշտությունը։ Իհարկե, Արցախի ժողովրդին նոր աղետի չմղելու համար անհրաժեշտ է, որ ստեղծվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, մասնավորապես՝ ՄԱԿ խաղաղապահ ուժեր տեղակայվեն Արցախի սահմաններին։

Երկրորդ խնդրի լուծումը կարելի է ակնկալել այնպիսի քաղաքական ուժի ձևավորումից, որը կունենա հոգևոր-բարոյական արժեքային հիմք ու կդառնա ինստիտուցիոնալացված կառույց։ Սակայն Արցախ վերադարձի ու կարգավորման գործընթացի վերականգնման ամենակարևոր պայմանը Արցախի ղեկավարության դերակատարության արմատական վերանայումն է։ Արցախի ղեկավարությունը պետք է ստանձնի Արցախի ու արցախցիների ճակատագրի գլխավոր պատասխանատուի դերակատարությունը և այն չզիջի որևէ մեկին, այդ թվում և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Միջազգային իրավունքն ինքնորոշվող ժողովրդի քաղաքական կարգավիճակը որոշելու միակ իրավասուն է համարում ինքնորոշվող ժողովրդին։ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների աղետալի զարգացումները բեկելու և գործընթացները անշրջելի դարձնելու կարևոր պայման է նաև հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի համակարգաստեղծ առաքելություն ունեցող կուսակցությունների ինստիտուցիոնալացումը։ 

  


Back to top
Close