Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ, որը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացնում ենք արդարադատության նախարարության կողմից հրապարակված Նախագծերի փաթեթի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի կողմից դեռևս 2019 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված կարծիքի լրամշակված տարբերակը։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար ամսին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները
Այս վերլուծության նպատակն է բացահայտել, թե արդյո՞ք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար: Եվ այսպես, ՀՀ տնտեսական աճը 2019-ին կազմեց 7.6 տոկոս: Արդյո՞ք սա «հեղափոխական» ցուցանիշ է: ՀՀ տնտեսական աճը 2019-ին ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, սակայն, նույնիսկ չանդրադառնալով մինչճգնաժամյան (2001-2007թթ.) բարձր տնտեսական աճերին, կարող ենք նշել, որ 2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012-ին՝ 7.2% և 2017-ին՝ 7.5%: Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ նախորդ տարիներին առնվազն երկու անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:
ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքս
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացն ուղեկցվում էր նաև գործարար և ներդրումային միջավայրին առնչվող խնդիրների սուր քննադատությամբ, մրցակցային արդար միջավայրի, բոլորի համար հավասար տնտեսավարման հնարավորությունների ստեղծման, ներդրումների և տնտեսական աճի խոստումներով: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց նոր կառավարությունը հայտարարեց նաև «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին։
Հեղափոխական ամբիոններից տրված խոստումները որոշակիորեն իրենց արտացոլումը գտան իշխող ուժի նախընտրական ծրագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման մեջ:
Սույն հետազոտության նպատակը կառավարության և իշխող ուժի գործունեության գնահատումն է` վերը նշված ծրագրերով տրված խոստումներին համապատասխանության տեսանկյունից:
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն
Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները սկսեցին զարգանալ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, և այսօր ԵՄ հետ համագործակցությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:
2017 թվականին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրությամբ սկիզբ դրվեց ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանը։ Սույն հետազոտությունը ներկայացնում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները, դրա իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակված փաստաթղթերը, ծրագրերը և ռազմավարությունները, ինչպես նաև դրանց իրագործման նպատակով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության մեխանիզմները։
ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ստեղծեց երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և սպասումներ, որոնց իրագործման ուղղությամբ պատկերացումներն իրենց տեղը գտան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։
Նշված ծրագրերում անդրադարձ կա նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կարևորությանը, այդ ուղղությամբ նախատեսվող հիմնական քայլերին և կոնկրետ միջոցառումներին: Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է ՓՄՁ զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման ընթացքը 2018-2019 թվականներին: