Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով

Ազգային ժողովը 2020թ. մարտի 31-ին գումարված արտահերթ նիստում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնք հնարավորություն են տալիս hամաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ բջջային օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ֆիքսել քաղաքացիների տեղորոշումը և հեռախոսազանգերը: Նշված նախագծերի վերաբերյալ իրենց մտահոգություններն են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպաններ։ Մեր կողմից իրականացվել է խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, որը վեր է հանում  միջազգային կառույցների մոտեցումները և ցույց տալիս, որ Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքներին խիստ լայն միջամտություն։

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ԵՄ հրապարակած «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը և Հայաստանը

2020 թվականի մարտի 18-ին Եվրամիությունը հրապարակել է «Արևելյան գործընկերության  քաղաքականությունը 2020 թվականից հետո» փաստաթուղթը, որտեղ ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար ԵՄ նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։ Դեռևս մարտի 16-ին «Լույս» հիմնադրամը հրապարակել էր «ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարները և Հայաստանը» վերնագրով վերլուծությունը, որտեղ մանրամասն անդրադարձ էր կատարվում ԱԼԳ ծրագրի ապագայի վերաբերյալ եվրոպացիների կողմից քննարկվող հիմնական նախագծերին։ Մարտի 18-ին հրապարակված փաստաթուղթն արդեն իսկ որոշակիորեն հստակեցնում է ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականության շուրջ հիմնական մոտեցումները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ուսումնասիրել ԵՄ կողմից ներկայացված փաստաթուղթը, հասկանալ, թե ինչպիսին է լինելու ԱԼԳ ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը 2020 թվականից հետո։ Ներկայացրել ենք փաստաթղթում տեղ գտած հիմնական գաղափարներն ու առաջնահերթությունները, այնուհետև փորձել ենք հասկանալ, թե ի վերջո ԱԼԳ ծրագիրը ինչ մոդելով է առաջ շարժվելու։

Տեղեկանք Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ

Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2020)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ դիտարկումներ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի դեռևս հանրային քննարկման ժամանակ «Լույս» հիմնադրամը ներկայացրել էր դրանց վերաբերյալ իր դիտարկումները: Սույն վերլուծությամբ կանդրադառնանք նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսում է փոփոխություններ նաև դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգում և գործառույթներում, գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտում:

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

ԱՄՆ-Իրան հակամարտության շուրջ վերջին զարգացումները գտնվում են աշխարհի տարբեր երկրների փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում, և այս տեսանկյունից Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրադրությունը՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ցանկացած սրացում հայկական պետությունների համար մեծ ռիսկեր է պարունակում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Լույս» հիմնադրամը հունվարի 17-ին կազմակերպել է քննարկում, որի ժամանակ հրավիրված փորձագետները խոսել են ՀՀ անվտանգային օրակարգի մասին՝ ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում։ Քննարկմանը հրավիրված փորձագետները՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը իրենց վերլուծություններն ու տեսակետներն են ներկայացրել ԱՄՆ-Իրան հակամարտության ներկայիս փուլի մասին։ Փորձագետները խոսել են նաև հակամարտող կողմերի ներքաղաքական օրակարգերի վրա ստեղծված իրավիճակի ազդեցության, հայկական կողմի անելիքների և հակամարտության զարգացման հնարավոր սցենարների մասին։ Այս վերլուծական հոդվածը կազմված է վերոհիշյալ քննարկման հիման վրա։

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2018-2019)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

Ամփոփ տեղեկանք 2020թ. Երևանի բյուջեի վերաբերյալ

Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:

Back to top
Close