Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ կառավարության 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2025-2027թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: 

  


«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2023

Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։ Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է շուրջ 50 վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։

  


ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2024)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


Արտահերթ նախագահական ընտրությունները և դրանց ազդեցությունը Իրանի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական մահը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ավիավթարի արդյունքում, տեղի ունեցավ տարածաշրջանում առանց այն էլ աննախադեպ լարվածության պայմաններում։ 2024թ հունիսի 28-ին Իրանում նշանակված նախագահական արտահերթ ընտրությունները իրենց բնույթով և կարևորությամբ յուրահատուկ են։

Սույն հոդվածի շրջանում փորձել ենք, հասկանալ Իրանում ներկայիս նախագահական ընտրությունների առանձնահատկությունները, գնահատել, թե դրանք ինչպիսի ազդեցություն կունենան վերջինիս տարածաշրջանային քաղաքականության վրա։ Եկել ենք այն եզրակացությանը, որ ցանկացած թեկնածուի հաղթանակի պարագայում տարածաշրջանում Իրանի քաղաքականության շրջադարձային փոփոխություններ պետք չէ ակնկալել։ Միաժամանակ, ընտրությունների արդյունքում պահպանողական ուժերի դիրքերի ամրապնդումը կարող է ավելի կտրուկ դարձնել Իրանի արձագանքը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ՝ սահմանափակելով տարածաշրջանի երկրների կողմից տարբեր աշխարհաքաղաքական ուժերի միջև խուսանավելու հնարավորությունները:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս (2023)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023թ. տարեկան հաղորդման վերաբերյալ

Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2023 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2023թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:

  


2023 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս (2024)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


Back to top
Close