Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացն ուղեկցվում էր նաև գործարար և ներդրումային միջավայրին առնչվող խնդիրների սուր քննադատությամբ, մրցակցային արդար միջավայրի, բոլորի համար հավասար տնտեսավարման հնարավորությունների ստեղծման, ներդրումների և տնտեսական աճի խոստումներով: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց նոր կառավարությունը հայտարարեց նաև «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին։
Հեղափոխական ամբիոններից տրված խոստումները որոշակիորեն իրենց արտացոլումը գտան իշխող ուժի նախընտրական ծրագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման մեջ:
Սույն հետազոտության նպատակը կառավարության և իշխող ուժի գործունեության գնահատումն է` վերը նշված ծրագրերով տրված խոստումներին համապատասխանության տեսանկյունից:
Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները սկսեցին զարգանալ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, և այսօր ԵՄ հետ համագործակցությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:
2017 թվականին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրությամբ սկիզբ դրվեց ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանը։ Սույն հետազոտությունը ներկայացնում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները, դրա իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակված փաստաթղթերը, ծրագրերը և ռազմավարությունները, ինչպես նաև դրանց իրագործման նպատակով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության մեխանիզմները։
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ստեղծեց երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և սպասումներ, որոնց իրագործման ուղղությամբ պատկերացումներն իրենց տեղը գտան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։
Նշված ծրագրերում անդրադարձ կա նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կարևորությանը, այդ ուղղությամբ նախատեսվող հիմնական քայլերին և կոնկրետ միջոցառումներին: Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է ՓՄՁ զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման ընթացքը 2018-2019 թվականներին:
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի գաղափարներն իրենց արտահայտությունը գտան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի, «Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու ․․․ արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»։
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է արտահանման խրախուսման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրված խոստումները և դրանց իրականացման ընթացքը 2018-2019 թվականներին:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
Մինչ Հայաստանում հասարակական ուշադրությունը սևեռված է ներքաղաքական օրակարգի վրա, մեր սահմաններից ոչ այնքան հեռու տեղի են ունենում Հայաստանի համար լուրջ ռազմաքաղաքական, տնտեսական սպառնալիքներ պարունակող իրադարձություններ։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ են Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումները։ Այս վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները և վեր հանվել Հայաստանի համար հնարավոր սպառնալիքները՝ ճգնաժամը դիտարկելով տարածաշրջանային համատեքստում և գնահատելով միջազգային դերակատարների վարքագիծը։ Վերլուծության հիմնական նպատակն է Հայաստանի հասարակության, փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակից բխող սպառնալիքների վրա՝ ընդգծելով այդ սպառնալիքներին դիմակայելու համար հասարակությանը կոնսոլիդացնելու, ներքին պառակտումը հաղթահարելու կարևորությունը և Հայաստան-Արցախ համագործակցությունը առավել ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը։