Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ներդրումների աճին ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

2018 թվականի ապրիլ-մայիսյան քաղաքական իրադարձություններից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, որի առանցքային բաղադրատարրերից մեկը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն է, միջազգային ներդրումային դիրքի, գրավչության բարձրացումը և դեպի ՀՀ ներդրումային խոշոր հոսքերի ապահովումը։

Ներդրումների աճի ապահովմանն ուղղված ծրագրային մոտեցումներն իրենց արտահայտությունը գտան 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» փաստաթղթում։

Սույն ուսումնասիրության նպատակն է՝ վերլուծել խոստացված և այդ ուղղությամբ իրականացված քայլերը, հասկանալ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ուղղությամբ կամ պատշաճ տեմպերով է գնում ներդրումներ ներգրավելու հարցում։

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թ. մարտի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառվել է  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Նախագծով նախատեսվում է ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ, որը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացնում ենք արդարադատության նախարարության կողմից հրապարակված Նախագծերի փաթեթի վերաբերյալ «Լույս» հիմնադրամի կողմից դեռևս 2019 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված կարծիքի լրամշակված տարբերակը։

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար ամսին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

Այս վերլուծության նպատակն է բացահայտել, թե արդյո՞ք 2019-ին գրանցված տնտեսական աճը բավարար է «տնտեսական հեղափոխությունը» հաջողված համարելու համար: Եվ այսպես, ՀՀ տնտեսական աճը 2019-ին կազմեց 7.6 տոկոս: Արդյո՞ք սա «հեղափոխական» ցուցանիշ է: ՀՀ տնտեսական աճը 2019-ին ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, սակայն, նույնիսկ չանդրադառնալով մինչճգնաժամյան (2001-2007թթ.) բարձր տնտեսական աճերին, կարող ենք նշել, որ 2019-ի ցուցանիշին մոտ արդյունքներ գրանցվել են նաև այլ տարիների՝ 2012-ին՝ 7.2% և 2017-ին՝ 7.5%: Ստացվում է, որ «տնտեսական հեղափոխությունը» ենթադրում էր ընդամենը 0.1 կամ 0.4 տոկոսային կետով տնտեսական աճի արագացում: Հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ նախորդ տարիներին առնվազն երկու անգամ գրանցվել է «հեղափոխական» տնտեսական աճ:

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքս

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

ՀՀ Գենդերային անհավասարության ինդեքս

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

ԱՄՆ-Իրան հակամարտության շուրջ վերջին զարգացումները գտնվում են աշխարհի տարբեր երկրների փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում, և այս տեսանկյունից Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրադրությունը՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ցանկացած սրացում հայկական պետությունների համար մեծ ռիսկեր է պարունակում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Լույս» հիմնադրամը հունվարի 17-ին կազմակերպել է քննարկում, որի ժամանակ հրավիրված փորձագետները խոսել են ՀՀ անվտանգային օրակարգի մասին՝ ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում։ Քննարկմանը հրավիրված փորձագետները՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը իրենց վերլուծություններն ու տեսակետներն են ներկայացրել ԱՄՆ-Իրան հակամարտության ներկայիս փուլի մասին։ Փորձագետները խոսել են նաև հակամարտող կողմերի ներքաղաքական օրակարգերի վրա ստեղծված իրավիճակի ազդեցության, հայկական կողմի անելիքների և հակամարտության զարգացման հնարավոր սցենարների մասին։ Այս վերլուծական հոդվածը կազմված է վերոհիշյալ քննարկման հիման վրա։

ՀՀ Էներգիայի վերափոխման ինդեքս (2018-2019)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

Back to top
Close