Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020թ. տարեկան հաղորդման վերաբերյալ

Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2020թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:

  


ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության մասին

Այս տեղեկանքում ամփոփված է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տրված եզրակացությունը: Ներկայացված են բյուջեի կատարման մասով ԿԲ-ի կողմից արձանագրված առավել ուշագրավ գնահատականներն և խնդիրները: Մասնավորապես, խոսվում է 2020թ. հակաճգնաժամային միջոցառումների մասնակի և ոչ ամբողջ ծավալով իրականացման, պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման, կառավարության պարտքի մակարդակի շեշտակի բարձրացման, ինչպես նաև տնտեսության ներուժի վերականգնման խնդիրների մասին:

  


2020 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մասին

Այս տեղեկանքում ներկայացված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) եզրակացությունը: Մասնավորապես, տեղեկանքում ներառված են ՀՀ պետական բյուջեի կատարողականի մասով ՀՊ-ի կողմից 2020 թվականին արձանագրված առավել ուշագրավ խախտումները և դրանց վերացման մասով ՀՊ առաջարկությունները` պետական գնումների գործընթացի, պետական բյուջեի ծախսերի ծրագրային դասակարգման, պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականի, պետական մարմիններում անցկացվող ներքին աուդիտի գործընթացի և պետական բյուջեի կատարման մասով արձանագրված այլ խնդիրների վերաբերյալ:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2020

Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։

Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է շուրջ 70 վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։

  


Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքները և դրանց ռիսկերը Հայաստանի համար

Արցախյան վերջին պատերազմը, ի թիվս այլ հարցերի, նաև իր ազդեցությունն ունեցավ տարածաշրջանի կոմունիկացիոն խնդիրների վրա։ Մինչ տարբեր փորձագետներ փորձում են գնահատել տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավոր տնտեսական, քաղաքական հետևանքները, Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից հատկապես կարևոր է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային կապերի վերականգնման հեռանկարը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչպիսին կլինեն  նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքները Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների համար, ինչ ռիսկեր կարող է առաջացնել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան տրանսպորտային միջանցքների ձևավորումը, դիտարկել ենք նոր միջանցքների ձևավորումը՝ տարածաշրջանային  և համաշխարհային դերակատարների շահերի բախման համատեքստում։

Վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ անվտանգային տեսանկյունից նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար ավելի շատ նոր սպառնալիքներ է առաջ բերում, քան հնարավորություններ ստեղծում։ Հայտարարության տեքստում միայն հայկական կողմն է հստակ պարտավորվել անվտանգային երաշխիքներ տրամադրել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապերի համար, մինչդեռ մյուս կոմունիկացիաների մասով անվտանգային երաշխիքները բացակայում են, ինչը հետագայում կարող է նոր հակամարտության հիմքեր ստեղծել՝ անմիջական սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը։

  


2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար

Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Կենտրոնական բանկը պետք է ստեղծի և վարի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:

Ռեեստրում ներառվող տեղեկությունները վերաբերում են Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքից ածանցվող բանկային գաղտնիքի իրավունքին։ Այս համատեքստում նախագիծը խնդրահարույց է մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու դեպքում Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Նախագծով կարգավորված չեն բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ռեեստրի վարման կարգը, դրանից տեղեկությունների տրամադրման կարգի և հիմքերի և այն մարմինների շրջանակը, որոնց այդ տեղեկությունները կարող են հասանելի դառնալ: Հաշվի առնելով, որ նախագիծը վերաբերում է  բանկային գաղտնիքի իրավունքին, նշված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացարձակապես օրենքի հիման վրա:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն նախագծի` միջազգային փաստաթղթերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք  թույլ են տալիս ապահովել շահերի հավասարակշռություն և երաշխավորել ինչպես վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, այնպես էլ անհարկի չսահմանափակել մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

  


Back to top
Close