Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

2021թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Սույն աշխատության նպատակն է ուսումնասիրել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության 7-րդ դեսպան տիկին Լիլիթ Մակունցի գործունեության արդյունավետությունը՝ պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում: Այդ նպատակով առանձին ուսումնասիրության առարկա են դարձել դեսպանի աշխատանքը Բայդենի վարչակազմի, Կոնգրեսի, հայ համայնքի, հայկական կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանրային դիվանագիտությունը սոցիալական հարթակներում և ամերիկյան մամուլում: Առանձին ուսումնասիրության առարկա կդառնան դեսպանի առաջ քաշած երկկողմ օրակարգը և դրա առանձնահատկությունները: 

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տնտեսության զարգացման ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը, և որո՞նք են վերջինիս ուղենիշային թիրախները: Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՀՀ գործադիր իշխանությունը ձախողել պետական տնտեսական քաղաքականությունը, և որո՞նք են ձախողման հիմնական պատճառները: Ինչպե՞ս է ներկայիս կառավարությունը պատկերացնում ՀՀ տնտեսության ապագան առաջիկա 5 տարիների ընթացքում: Արդյո՞ք այդ պատկերացումներն իրատեսական են, և ի՞նչ կարելի է կանխատեսել իրականում: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ վերոհիշյալ հարցերի պատասխանները` վերլուծելով ՀՀ կառավարության 2019 և 2021 թվականների ծրագրերում ամրագրված առանցքային թիրախները` տնտեսական աճից մինչև տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ, ՀՀ բնակչության կյանքի որակի բարձրացման և սոցիալական պաշտպանության ապահովման խոստումներից մինչև հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման և երկրի մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակադրում:

  


44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակային վերլուծություն․ ինչո՞ւ անհետացան հիմնարար սկզբունքները և ի՞նչ ենք հասկանում՝ «կարգավիճակ» ասելով

ԵԱՀԿ Մինսկի Խումբը շարունակում է մնալ Արցախյան հակամարտության վերջնական և երկարաժամկետ կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, առնվազն քանի դեռ կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել այդ ձևաչափից հրաժարվելու մասին։ Հակամարտության անկյունաքարը միշտ էլ եղել է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի իրացման համար արցախահայության պայքարը, որը տևական բանակցություններից հետո ամրագրվել է նաև հակամարտության կողմերի և համանախագահների կողմից՝ ի դեմս հիմնարար սկզբունքների և տարրերի։ Թեև 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին, համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսման որոշակի հույսեր արթնացրեց, սակայն հետագա ամիսներին ՄԽ հայտարարությունները էական բովանդակային փոփոխությունների ենթարկվեցին և տարածվող տեքստերից աստիճանաբար դուրս մղվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիշատակումը։ Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ՄԽ պաշտոնական հայտարարություններից անհետացան հիմնարար սկզբունքները և ինչո՞ւ են դրանց մասին հիշատակումները շատ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հեղհեղուկ ձևակերպումները։

  


Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա

Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը իր ազդեցությունն է ունենում նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո տարածաշրջանում ազդեցության և գերակայության համար հիմնական պայքարը ընթանում էր Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Սակայն վերջին տարիներին մի կողմից՝ տարածաշրջանային դերակատարների՝ Թուրքիայի, Իրանի դիրքերի ամրապնդումը, մյուս կողմից՝ տարածաշրջանի նկատմամբ ՉԺՀ հետաքրքրության աճը Հարավային Կովկասում գերակայության համար խոշոր պետությունների պայքարը ավելի դինամիկ և խայտաբղետ են դարձրել։ Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրել ենք Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա՝ այդ համատեքստում ներկայացնելով հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ մեր տեսլականը։

Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246

  


Թուրքիա-Չինաստան հարաբերությունները․ համագործակցությունից մինչև մրցակցություն

Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի քաղաքականությունը ճիշտ հասկանալու տեսանկյունից անհնարին է անտեսել վերջինիս հարաբերությունները տարածաշրջանում հսկայական ազդեցություն և կարևորագույն տնտեսական, ռազմաքաղաքական, կոմունիկացիոն դերակատարություն ունեցող Թուրքիայի հետ։ Թուրքիան ներգրավված է տարածաշրջանի գրեթե բոլոր աշխարհաքաղաքական գործընթացներում, հակամարտություններում, հանդիսանում է կարևոր աշխարհագրական հանգույց Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում։ Անկարայի ազդեցությունը և պանթուրքական նկրտումները Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա Չինաստանի համար առնվազն երկարաժամկետ մտահոգության առարկա են։ Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրել ենք Թուրքիա-Չինաստան հարաբերությունների առանձնահատկությունները։

Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246

  


Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ներկան և ապագան

Ցանկացած գերտերություն, եթե Մերձավոր Արևելքում գերակայության կամ առնվազն որոշիչ դերակատարության նպատակ է հետապնդում, չի կարող հաշվի չառնել խոշոր տարածաշրջանային պետությունների շահերն ու հետաքրքրությունները։ Իրանը թերևս Մեծ Մերձավոր Արևելիքի կարևորագույն տարածաշրջանային դերակատարներից մեկն է, իսկ Չինաստանը այդ երկրում ունի առանցքային հետաքրքրություններ և շահեր: Պեկինի տարածաշրջանային քաղաքականությունը ճիշտ վերլուծելու համար փորձել ենք հասկանալ Թեհրանի հետ հարաբերությունների առանձնահատկություններն ու հեռանկարները։

Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246

  


Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում

Վերջին տասնամյակներին աննախադեպ տեմպերով հզորացող և աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդող Չինաստանը գործող աշխարհակարգի փոփոխման և նոր աշխարհակարգում առանցքային բևեռ դառնալու հայտ է ներկայացրել։ Աշխարհաքաղաքական կարգի և գերտերությունների մրցավազքի տեսանկյունից Մեծ Մերձավոր Արևելքը հանդիսանում է թերևս աշխարհի ամենակարևոր տարածաշրջանը, որտեղ գերտերությունները մշտապես ձգտում են գերակայության հասնել։ Տարածաշրջանում ազդեցության համար մրցավազքը ճիշտ պատկերացնելու նպատակով սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե այնտեղ ինչպիսի ազդեցություն և շահեր ունեն Չինաստանն ու վերջինիս հիմնական մրցակիցները՝ առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։

Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246

  


ՀՀ բնակչության եկամուտներն իշխանափոխությունից հետո

Իշխանափոխությունից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացու կերտման հրամայականը, որի առանցքային գործոններից համարվեցին բնակչության կենսամակարդակի բարձրացումը, եկամուտների առավել հավասար և արդար բաշխումը, աղքատության հաղթահարումը, ծայրահեղ աղքատության վերացումը և սոցիալական ապահովության ամրապնդումը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից իր խոստումները կատարելու ուղղությամբ, և ի՞նչ արդյունքներ են ապահովվել։ Ինչպե՞ս են փոփոխվել եկամուտները 2017-2021 թվականների ընթացքում։ Բարձրացե՞լ է արդյոք հասարակության կենսամակարդակը։

Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս հարցերին, ինչպես նաև քննարկում է 2021 թվականին ձևավորված նորաստեղծ կառավարության 2021-2026թթ. ծրագրով այս խնդիրների վերաբերյալ ներկայացված դրույթների իրականացման իրատեսականությունը։

  


Back to top
Close