Դեմոգրաֆիական իրավիճակը և արտագաղթը Հայաստանում. Մշուշոտ ապագա
Ժողովրդագրական խնդիրները ժամանակակից աշխարհի անբաժան մասն են։ Հայաստանը ժողովրդագրական խնդիրներին (ցածր ծնելիություն, արտագաղթ, «ուղեղների արտահոսք» և այլն) բախվել է անկախությունից ի վեր։ Իշխանափոխությունից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը երկրի բնակչության կտրուկ աճը՝ արտագաղթի տեմպերի էական նվազման և հայրենադարձության միջոցով, հռչակեց որպես ՀՀ զարգացման, այդ թվում տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկը։ Ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից այդ նպատակների իրականացման համար։ Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս հարցերին, ինչպես նաև ՀՀ տնտեսության վրա ժողովրդագրական խնդիրների և արտագաղթի ազդեցությանը։
Նոր մարտահրավեր դատական իշխանության անկախությանը․ ի՞նչ է ասել Վենետիկի հանձնաժողովը, և ի՞նչ է անում գործադիրը
Արդարադատության նախարարությունը ձեռնարկել է դատական իշխանության անկախությունը վտանգող հերթական «բարեփոխումը»: Նախարարությունը նախ փորձեց «բարեփոխումը» իրականացնել հեշտ ճանապարհով` ընդամենը սահմանելով անհամատեղելիության նոր պահանջ, որի հիմքով դատավորի լիազորությունները պետք է միանգամից դադարեցվեին: Մինչդեռ, ստանալով Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքը, նախարարությունը ստիպված եղավ լրամշակել իր առաջարկը: Արդարադատության նախարարությունը, սակայն, աչք փակեց Վենետիկի հանձնաժողովի առանցքային դիտարկման վրա, որը վերաբերում էր «բարեփոխմանը» հետադարձ ուժ տալու արգելքին: Արդյունքում, նախարարությունը ստեղծեց պատրանք, թե իբր իր վերջնական առաջարկը ամբողջությամբ համապատասխանում է Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին, մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Տեղեկանք Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ
Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում քաղաքապետարանի գործունեության հիմնական արդյունքները՝ ձեռքբերումները և կորուստները: Այն ցույց է տալիս, թե եկամուտների հավաքագրման փաստացի մակարդակը որքանով է շեղվում ծրագրային ցուցանիշից: Բացի այդ, հաշվետվությունում ցույց է տրվում, թե արդյոք ծախսերը կատարվել են նախանշված պլանին համապատասխան: Նկարագրվում է նաև փաստացի եկամուտների և ծախսերի կառուցվածքը: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել Երևանի բյուջեի կատարողականը և կատարել անհրաժեշտ եզրահանգումներ:
Ինչո՞ւ ամերիկյան «ժողովրդավարությանը» փոխարինելու եկավ թուրքական ավտորիտարիզմը․ ԱՄՆ գաղափարախոսական ձախողումը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում (Կենտրոնական Ասիա) և Թուրքիայի արագ անցումը հիբրիդային ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմի
«Սառը պատերազմից» ի վեր, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո հավաքական Արևմուտքի ոչ ֆորմալ անգլոսաքսոնական առաջնորդները՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ջանքեր էին գործադրում Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում լոյալ ռեժիմներ ձևավորելու և դրանք սեփական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերին ծառայեցնելու նպատակով։ Այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց որոշակի գաղափարական ուղեկցության։ Ի սկզբանե տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին «ցանկալի» աշխարհաքաղաքական ընտրության համար որպես «փոխհատուցում» առաջարկվում էր արևմտյան ժողովրդավարության մոդելը և զարգացման ճանապարհը։ Սակայն ԱՄՆ գաղափարական ձախողումը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում Արևմուտքին ստիպեց վերանայել այս հարցում իր երկարաժամկետ ռազմավարությունը։
Հետաքրքիր «զուգադիպությամբ» Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության վերափոխումը զուգորդվեց Թուրքիայում քաղաքական համակարգի ձևափոխման հետ։ Տարածաշրջանի ժողովուրդների՝ առաջին հերթին քաղաքական էլիտաների համար «թուրքական ավտորիտարիզմը»՝ պարուրված կրոնական (սուննի) և էթնիկ (թյուրքական) գաղափարախոսական թելերով, շատ ավելի ընկալելի, օրինակելի են։ Փաստացիորեն, Արևմուտքը՝ ի դեմս թուրքական նոր ավտորիտար մոդելի՝ տարածաշրջանի երկրներին առաջարկում է ընտրություն կատարել «էթնիկ-կրոնական ավտորիտարիզմի» և Չինաստանի ու ՌԴ կողմից խրախուսվող «աշխարհիկ ավտորիտարիզմի» միջև։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրա սահմանդրականության հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ձեռնարկված առանցքային միջացառումներից էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, որով նախատեսվում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ:
Սույն վերլուծությամբ անդրադարձ է կատարվել օրենքի սահամանադրականության հիմնախնդիրներին: Արդյունքում վեր են հանվել սեփականության իրավունքի, օրենքի հետադարձ ուժի, արդար դատաքննության իրավունքի և մի շարք այլ հիմնական իրավունքների անհամաչափ միջամտության հարցեր:
Վերլուծությունը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների, փաստաբանների և իրավաբանական հանրության համար՝ օրենքի վերաբերյալ ուսումնասիրություններում և գործնական աշխատանքում։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվարին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Տնտեսական ազատության ինդեքս (2022)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:
ՀՀ իշխանությունների հերթական դիվանագիտական ձախողումը․ ինչո՞ւ Եվրոպական Խորհրդարանի կարևոր փաստաթղթերից դուրս մնացին որոշ հայանպաստ ձևակերպումներ
Եվրոպական Խորհրդարանը 2022թ. փետրվարի 17-ին հաստատեց երկու կարևոր փաստաթուղթ՝ «Արտաքին և անվտանգային ընդհանուր քաղաքականության իրականացման մասին» և «Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության իրականացման մասին» 2021 թվականի տարեկան հաշվետվությունները։ Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք դրանք համեմատել ԵՄ կողմից 2020-ին հաստատված համանուն փաստաթղթերի հետ և առանձնացնել դրանցում առկա՝ Հայաստանին վերաբերելի առանցքային տարբերությունները։
Արձանագրել ենք, որ թեև ընդդիմության և անհատ գործիչների ջանքերի շնորհիվ 2021թ. փաստաթղթերում հնարավոր է եղել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հայանպաստ ձևակերպումներ, սակայն, ընդհանուր առմամբ, նոր փաստաթղթերից դուրս են մնացել նախորդ տարվա փաստաթղթերում տեղ գտած և Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք առանցքային ձևակերպումներ։ ՀՀ գործող իշխանությունների սիրախաղը Անկարայի և Բաքվի հետ ակնհայտորեն թուլացրել է հայկական հարցերով Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ քննադատական դիրքորոշումը։
«Ձմեռային աշխարհաքաղաքական խաղեր - 2022»․ ի՞նչ է նշանակում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ
Պեկինի օլիմպիադայի բացման ամենակարևոր դրվագը, անշուշտ, ո՛չ Չինաստանին հատուկ աննախադեպ և մասշտաբային շոուն էր, ո՛չ էլ նույնիսկ Արևմուտքի դիվանագիտական բոյկոտը, այլ դրանից անմիջապես առաջ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների տարածած համատեղ հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Պուտին-Սի Ծինփին համատեղ հայտարարության ամենակարևոր ուղերձներին, հասկանալ, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների և փոքր երկրների քաղաքականության վրա։
Արձանագրել ենք, որ Ռուս-չինական այս համատեղ հայտը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում, կարող է մեծապես փոխել դրանց տրամաբանությունը։ Ձևավորվում է երկու գերտերություններից բաղկացած նոր ռազմաքաղաքական բևեռ, որոնցից յուրաքանչյուրը, թեև պահպանում է իր ինքնուրույնությունն ու առանձնահատկությունները, սակայն կարևոր միջազգային հարցերի շուրջ հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ։ Սա նշանակում է, որ առաջիկայում ավելի է սրվելու մի կողմից՝ ռուս-չինական, մյուս կողմից՝ ԱՄՆ և ՆԱՏՕ հակադրումը տարբեր միջազգային հարցերի շուրջ, ինչը իր հերթին բարդ աշխարհաքաղաքական ընտրության առջև է կանգնեցնելու փոքր պետություններին։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել «Պեկինի ձմեռային աշխարհաքաղաքական խաղերի» մեջ, սակայն նաև չի կարող գերտերությունների քաղաքական խաղերում իրեն «խաղալիքի» դեր վերապահել։