Ցանկացած գերտերություն, եթե Մերձավոր Արևելքում գերակայության կամ առնվազն որոշիչ դերակատարության նպատակ է հետապնդում, չի կարող հաշվի չառնել խոշոր տարածաշրջանային պետությունների շահերն ու հետաքրքրությունները։ Իրանը թերևս Մեծ Մերձավոր Արևելիքի կարևորագույն տարածաշրջանային դերակատարներից մեկն է, իսկ Չինաստանը այդ երկրում ունի առանցքային հետաքրքրություններ և շահեր: Պեկինի տարածաշրջանային քաղաքականությունը ճիշտ վերլուծելու համար փորձել ենք հասկանալ Թեհրանի հետ հարաբերությունների առանձնահատկություններն ու հեռանկարները։
Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Իշխանափոխությունից հետո ՀՀ նորաստեղծ կառավարությունը հայտարարեց ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացու կերտման հրամայականը, որի առանցքային գործոններից համարվեցին բնակչության կենսամակարդակի բարձրացումը, եկամուտների առավել հավասար և արդար բաշխումը, աղքատության հաղթահարումը, ծայրահեղ աղքատության վերացումը և սոցիալական ապահովության ամրապնդումը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից իր խոստումները կատարելու ուղղությամբ, և ի՞նչ արդյունքներ են ապահովվել։ Ինչպե՞ս են փոփոխվել եկամուտները 2017-2021 թվականների ընթացքում։ Բարձրացե՞լ է արդյոք հասարակության կենսամակարդակը։
Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս հարցերին, ինչպես նաև քննարկում է 2021 թվականին ձևավորված նորաստեղծ կառավարության 2021-2026թթ. ծրագրով այս խնդիրների վերաբերյալ ներկայացված դրույթների իրականացման իրատեսականությունը։
Ի սկզբանե Վաշինգտոնը ներգրավվել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և նույնիսկ բանակցային գործընթացի որոշակի փուլում (2001թ.) ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության կարգավորումը բավական մոտ էր թվում: Սակայն, Վաշինգտոնի ներգրավվածությունն աստիճանաբար թուլացավ՝ տարածաշրջանում կարևոր, սակայն ոչ կենսական շահերի հետապնդման, նախագահ Թրամփի կողմից «Նախ՝ Միացյալ Նահանգները» դիվանագիտության առաջմղման և տարածաշրջանում ռուսական գործոնի ուժեղ ազդեցության հետևանքով: 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմի սկզբնական փուլում Թրամփի վարչակազմը որդեգրել էր զգալիորեն ավելի պասիվ դիրքորոշում, քան Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների ղեկավարները: Սակայն, բարձր մակարդակով ներգրավվածությունն աստիճանաբար մեծացավ՝ չսահմանափակվելով միայն ինստիտուցիոնալ մակարդակով: Պատերազմը համընկավ նաև Միացյալ Նահանգներում նախընտրական քարոզարշավի թեժ շրջանի հետ, ինչը որոշակի ազդեցություն ունեցավ գործող վարչակազմի դիրքորոշման ակտիվացման վրա: Ի տարբերություն նախորդ վարչակազմի՝ Բայդենի վարչակազմն ակնհայտորեն փորձում է ուժեղացնել Նահանգների ազդեցությունը տարածաշրջանում: Վաշինգտոնից հնչած վերջին հայտարարությունների ֆոնին կարելի է արձանագրել, որ դա ուղղակիորեն դրսևորվում է նաև հակամարտության կարգավորման գործընթացում:
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Վերջին տասնամյակներին աննախադեպ տեմպերով հզորացող և աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդող Չինաստանը գործող աշխարհակարգի փոփոխման և նոր աշխարհակարգում առանցքային բևեռ դառնալու հայտ է ներկայացրել։ Աշխարհաքաղաքական կարգի և գերտերությունների մրցավազքի տեսանկյունից Մեծ Մերձավոր Արևելքը հանդիսանում է թերևս աշխարհի ամենակարևոր տարածաշրջանը, որտեղ գերտերությունները մշտապես ձգտում են գերակայության հասնել։ Տարածաշրջանում ազդեցության համար մրցավազքը ճիշտ պատկերացնելու նպատակով սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե այնտեղ ինչպիսի ազդեցություն և շահեր ունեն Չինաստանն ու վերջինիս հիմնական մրցակիցները՝ առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։
Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Չինաստանը աստիճանաբար դառնում է կարևոր աշխարհաքաղաքական գործոններից մեկը, որի հետ ձգտում են նոր որակի հարաբերություններ կառուցել տարածաշրջանի բոլոր երկրները։ Տարածաշրջանում ազդեցության համար մրցավազքը ճիշտ պատկերացնելու նպատակով սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե այնտեղ ինչպիսի ազդեցություն և շահեր ունեն Չինաստանն ու վերջինիս հիմնական մրցակիցները՝ առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Թուրքիան և Իրանը Հարավային Կովկասում առանցքային դերակատարություն ունեն, ուստի վերլուծության շրջանակներում առանձին ուսումնասիրել ենք, թե ինչպիսի հարաբերություններ ունի Չինաստանը այս երկրներից յուրաքանչյուրի հետ։
Ի վերջո, փորձել ենք հասկանալ Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա, ինչպես նաև ներկայացրել ենք հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսլականն ու հեռանկարները։ Վերլուծության կարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ Իրան-Չինաստան առանցքի հետ բազմոլորտ հարաբերությունների խորացումը կարող է դառնալ Հայաստանի համար աշխարհաքաղաքական այն այլընտրանքը, որը ներկայիս տարածաշրջանային անվտանգային համակարգի փլուզման դեպքում երկիրը կապահովագրի գոյաբանական սպառնալիքներից, միաժամանակ ներկայիս պայմաններում լուրջ խոչընդոտներ չի ստեղծի հայ-ռուսական հարաբերություններում։
2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն դարձավ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարը՝ սկիզբ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին Աֆղանստանում։ Ջորջ Բուշի պաշտոնավարումից որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգների մյուս նախագահների վարչակազմերում համոզմունք կար, որ առկա են այլ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ԱՄՆ-ի համար, և որ անհրաժեշտ է վերջ տալ «հավերժական պատերազմին» Աֆղանստանում։ Դա էլ իր հերթին հանգեցրեց Աֆղանստանից ԱՄՆ զորքերի աստիճանական դուրսբերմանը։ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի ամբողջական և վերջնական դուրսբերումն իրականացվեց ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Թեև ներկայումս ԱՄՆ զորքերն ամբողջապես դուրս են բերվել Աֆղանստանից, այնուամենայնիվ, դուրսբերման գործընթացը շատ բուռն, արագ և անկազմակերպ իրականացվեց, որի համար Բայդենը և իր վարչակազմը մեծ քննադատության արժանացան։ Սույն աշխատության մեջ քննարկվում են Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման գործընթացը, դրա ներքաղաքական հետևանքները Բայդենի վարչակազմի համար, ինչպես նաև Ռուսաստանի արձագանքը և հնարավոր հետագա քայլերը ստեղծված իրավիճակում։
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ: