Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ իշխանությունների հերթական դիվանագիտական ձախողումը․ ինչո՞ւ Եվրոպական Խորհրդարանի կարևոր փաստաթղթերից դուրս մնացին որոշ հայանպաստ ձևակերպումներ

Եվրոպական Խորհրդարանը 2022թ. փետրվարի 17-ին հաստատեց երկու կարևոր փաստաթուղթ՝ «Արտաքին և անվտանգային ընդհանուր քաղաքականության իրականացման մասին» և «Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության իրականացման մասին» 2021 թվականի տարեկան հաշվետվությունները։ Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք դրանք համեմատել ԵՄ կողմից 2020-ին հաստատված համանուն փաստաթղթերի   հետ և առանձնացնել դրանցում առկա՝ Հայաստանին վերաբերելի առանցքային տարբերությունները։

Արձանագրել ենք, որ թեև ընդդիմության և անհատ գործիչների ջանքերի շնորհիվ 2021թ. փաստաթղթերում հնարավոր է եղել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հայանպաստ ձևակերպումներ, սակայն, ընդհանուր առմամբ, նոր փաստաթղթերից դուրս են մնացել նախորդ տարվա փաստաթղթերում տեղ գտած և Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք առանցքային ձևակերպումներ։ ՀՀ գործող իշխանությունների սիրախաղը Անկարայի և Բաքվի հետ ակնհայտորեն թուլացրել է հայկական հարցերով Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ քննադատական դիրքորոշումը։

  


«Ձմեռային աշխարհաքաղաքական խաղեր - 2022»․ ի՞նչ է նշանակում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ

Պեկինի օլիմպիադայի բացման ամենակարևոր դրվագը, անշուշտ, ո՛չ Չինաստանին հատուկ աննախադեպ և մասշտաբային շոուն էր, ո՛չ էլ նույնիսկ Արևմուտքի դիվանագիտական բոյկոտը, այլ դրանից անմիջապես առաջ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների տարածած համատեղ հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Պուտին-Սի Ծինփին համատեղ հայտարարության ամենակարևոր ուղերձներին, հասկանալ, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների և փոքր երկրների քաղաքականության վրա։

Արձանագրել ենք, որ Ռուս-չինական այս համատեղ հայտը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում, կարող է մեծապես փոխել դրանց տրամաբանությունը։ Ձևավորվում է երկու գերտերություններից բաղկացած նոր ռազմաքաղաքական բևեռ, որոնցից յուրաքանչյուրը, թեև պահպանում է իր ինքնուրույնությունն ու առանձնահատկությունները, սակայն կարևոր միջազգային հարցերի շուրջ հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ։ Սա նշանակում է, որ առաջիկայում ավելի է սրվելու մի կողմից՝ ռուս-չինական, մյուս կողմից՝ ԱՄՆ և ՆԱՏՕ հակադրումը տարբեր միջազգային հարցերի շուրջ, ինչը իր հերթին բարդ աշխարհաքաղաքական ընտրության առջև է կանգնեցնելու փոքր պետություններին։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել «Պեկինի ձմեռային աշխարհաքաղաքական խաղերի» մեջ, սակայն նաև չի կարող գերտերությունների քաղաքական խաղերում իրեն «խաղալիքի» դեր վերապահել։

  


Կոռուպցիայի ընկալման ինդեքս (2021)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Ինչո՞ւ ամերիկյան «ժողովրդավարությանը» փոխարինելու եկավ թուրքական ավտորիտարիզմը․ ԱՄՆ գաղափարախոսական ձախողումը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում (Կենտրոնական Ասիա) և Թուրքիայի արագ անցումը հիբրիդային ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմի

«Սառը պատերազմից» ի վեր, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո հավաքական Արևմուտքի ոչ ֆորմալ անգլոսաքսոնական առաջնորդները՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ջանքեր էին գործադրում Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում լոյալ ռեժիմներ ձևավորելու և դրանք սեփական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերին ծառայեցնելու նպատակով։ Այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց որոշակի գաղափարական ուղեկցության։ Ի սկզբանե տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին «ցանկալի» աշխարհաքաղաքական ընտրության համար որպես «փոխհատուցում» առաջարկվում էր արևմտյան ժողովրդավարության մոդելը և զարգացման ճանապարհը։ Սակայն ԱՄՆ գաղափարական ձախողումը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում Արևմուտքին ստիպեց վերանայել այս հարցում իր երկարաժամկետ ռազմավարությունը։

Հետաքրքիր «զուգադիպությամբ» Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության վերափոխումը զուգորդվեց Թուրքիայում քաղաքական համակարգի ձևափոխման հետ։ Տարածաշրջանի ժողովուրդների՝ առաջին հերթին քաղաքական էլիտաների համար «թուրքական ավտորիտարիզմը»՝ պարուրված կրոնական (սուննի) և էթնիկ (թյուրքական) գաղափարախոսական թելերով, շատ ավելի ընկալելի, օրինակելի են։ Փաստացիորեն, Արևմուտքը՝ ի դեմս թուրքական նոր ավտորիտար մոդելի՝ տարածաշրջանի երկրներին առաջարկում է ընտրություն կատարել «էթնիկ-կրոնական ավտորիտարիզմի» և Չինաստանի ու ՌԴ կողմից խրախուսվող «աշխարհիկ ավտորիտարիզմի» միջև։

  


Ջո Բայդենի Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի արդյունքները

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը բազմիցս նշել է, որ աշխարհի ժողովրդավար երկրները պետք է համախմբվեն՝ միասին դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները։ Հավատարիմ մնալով նախագահական քարոզարշավի իր խոստմանը՝ Բայդենը դեկտեմբերի 9-10-ը կազմակերպեց  Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ առցանց ձևաչափով։ Ինչպես ակնհայտ դարձավ Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի արդյունքներից, վերջինիս նպատակը ոչ թե աշխարհը բաժանելն է ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրների, այլ յուրահատուկ ճնշում գործադրելը ոչ ժողովրդավարական երկրների նկատմամբ։ Երեք օր տևած գագաթնաժողովի ընթացքում հնչեցին հակաչինական, հակառուսական և հակաիրանական ելույթներ և հայտարարություններ։ Սույն հոդվածի շրջանակներում կուսումնասիրվեն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի երեք օրերի ընթացքում հնչեցված կարևոր դրույթները, առաջ քաշված նոր նախաձեռնությունները, մասնակից մի շարք երկրների ղեկավարների ելույթները, ինչպես նաև Ժողովրդավարության գագաթնաժողովի հետ կապված միջադեպերը։

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Ամփոփ վերլուծություն 2022թ. Երևանի բյուջեի վերաբերյալ

Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:

  


2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. Հարկային քաղաքականություն

Յուրաքանչյուր կառավարություն իր ձևավորումից անմիջապես հետո ներկայացնում է առաջիկա հինգ տարիների ընթացքում իր գործունեության հիմնական ուղղությունները՝ ՀՀ կառավարության ծրագիրը։ Այն զուտ փաստաթուղթ չէ, այլ ներկայացնում է տարբեր ոլորտներում կառավարության քաղաքականության ուղղությունները և մոտեցումները, նախատեսվող բարեփոխումները և քայլերը առաջիկա տարիների համար։ Կառավարության հետագա գործունեությունը պետք է բխի այս ծրագրից և պետք է ուղղված լինի դրա իրականացմանը։ Ի՞նչ բարեփոխումներ  էին նախատեսվել 2017-2021թթ․ կառավարությունների ծրագրերով, որո՞նք են դրանցից իրագործվել։ Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս հարցերին, ներկայացնում է կառավարությունների քաղաքական մոտեցումները և դրանց իրականացման ընթացքը։

  


2017-2021թթ․ ընթացքում ՀՀ երեք կառավարությունների ծրագրային դրույթներով իրականացված աշխատանքների համեմատություն. Արդյունաբերություն

Յուրաքանչյուր կառավարություն իր ձևավորումից անմիջապես հետո ներկայացնում է առաջիկա հինգ տարիների ընթացքում իր գործունեության հիմնական ուղղությունները՝ ՀՀ կառավարության ծրագիրը։ Այն զուտ փաստաթուղթ չէ, այլ ներկայացնում է տարբեր ոլորտներում կառավարության քաղաքականության ուղղությունները և մոտեցումները, նախատեսվող բարեփոխումները և քայլերը առաջիկա տարիների համար։ Կառավարության հետագա գործունեությունը պետք է բխի այս ծրագրից և պետք է ուղղված լինի դրա իրականացմանը։ Ի՞նչ բարեփոխումներ  էին նախատեսվել 2017-2021թթ․ կառավարությունների ծրագրերով, որո՞նք են դրանցից իրագործվել։ Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս հարցերին, ներկայացնում է կառավարությունների քաղաքական մոտեցումները և դրանց իրականացման ընթացքը։

  


Back to top
Close