«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2022
Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։ Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է 50-ից ավել վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը
ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության գործիքակազմի և ինքնորոշման վեճերի կարգավորման իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային իրավունքը արձանագրել է էական հաջողություններ: Դա հնարավորություն է տվել կանխել մի շարք վերահաս պատերազմներ ու կարգավորել հակամարտություններ: Ակադեմիական շրջանակները մշակել են մոդելներ, որոնք թույլ են տալիս բացահայտել, թե ինչու է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշել միջամտել այդ դեպքերի ընթացքին, սակայն նման որոշումների վրա ազդող ոչ բոլոր գործոններն են լիարժեքորեն ուսումնասիրված: Հոդվածում քննարկվում է նման գործոններից մեկի` աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ազդեցությունը ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների իրականացման վրա՝ ինքնորոշման վեճերի կարգավորման նպատակով: Առաջարկվում է դա դիտարկել նոր աշխարհակարգի համար մղվող պայքարի եռափուլ մոդելի հիման վրա: Ներկայացվում են այդ փուլերից յուրաքանչյուրում ՄԱԿ խաղաղարար առաքելության իրականացման հնարավորությունները, խոչընդոտներն ու վերջիններիս հաղթահարման ուղիները՝ Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման դեպքերի հիման վրա: Այդ դեպքերն իդեալականորեն համապատասխանում են միմյանց՝ ըստ ինքնորոշման հակամարտությունների պարամետրերի, ինչը թույլ է տալիս ապահովել եզրակացությունների բարձր հավաստիություն: Հետազոտությունը բացահայտել է, որ միջազգային խաղաղարարության համար լուրջ խոչընդոտներ է առաջացնում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների դինամիկան, հատկապես դրանց վերջին փուլում ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շահերի կոշտ բախումները:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022թ. տարեկան հաղորդման վերաբերյալ
Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2022 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2022թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:
Արցախի Հանրապետությունը որպես չճանաչված պետություն և նրա նկատմամբ ուժի կիրառման արգելքը
Հոդվածում ցույց է տրվում, որ անկախ իր պետականության ստեղծման իրավական հիմքից` Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, քանի որ բավարարում է միջազգային իրավունքով սահմանված պետականության բոլոր չափանիշներին: Այն հանգամանքը, որ մինչև այժմ Արցախի Հանրապետությունը մնում է չճանաչված կազմավորում, որևէ կերպ կասկածի տակ չի դնում նրա անկախ պետականությունը: Որպես պետություն՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, ինչը հատկապես վերաբերում է նրա նկատմամբ ուժի կիրառման արգելքին:
Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո
Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունները ճակատագրական են, թերևս ամենակարևորը՝ 2003-ից ի վեր, երբ Էրդողանի կուսակցությունը ստանձնեց Թուրքիայում իշխանությունը։ Հաշվի առնելով Թուրքիայի առանցքային դերակատարությունը ինչպես Մեծ Մերձավոր Արևելքում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում, սպասվող ընտրությունների նիկատմամբ մեծ է հետաքրքրությունը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով։
Թեև, հաշվի առնելով Թուրքիայի պետական համակարգի ավանդույթները, դժվար է կանխատեսել արտաքին քաղաքականության և ազգային ծրագրերի շոշափելի ռազմավարական վերանայումներ, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե կախված ընտրությունների արդյունքներից՝ Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը ինչպիսի մարտավարական փոփոխությունների կենթարկվի։ Այս հարցը փորձել ենք ուսումնասիրել սույն վերլուծության շրջանակներում՝ հիմնվելով երկու հիմնական թեկնածուների կողմից արդեն իսկ արտահայտված մոտեցումների և ծրագրերի վրա։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Տեղեկատվական bubble կամ հետճշմարտություն
Սույն հոդվածում փորձել ենք վերլուծել ժամանակակից տեղեկատվական դարաշրջանի ֆենոմեններից մեկը` հետճշմարտությունը և դրա դրսևորումները հայ իրականությունում: Տեղեկատվական աններդաշնակ հոսքերն ու վստահության ճգնաժամը հարմար միջավայր են ձևավորում տեղեկատվական տեխնոլոգիաներով հանրային վարքի ուղղորդման համար: Հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվել հետճշմարտության գործիքակազմին:
Անտրամաբանականության տրամաբանական բացատրություն
Հոդվածում անդրադարձել ենք տեղեկատվական անոմիային և վիրտուալ իրականության ձևավորման փոխկապակցվածությանը: Բացատրել ենք՝ ինչ է տեղեկատվական անոմիան մի քանի օրինակով: Փորձ ենք կատարել վերլուծել տեղեկատվական մանիպուլյացիաների հիմնական դրսևորումները հայ իրականությունում: Օրինակներով վերլուծել ենք տեղեկատվական անոմիայի ու հասարակության գիտակցության վիրտուալացման փոխկապակցվածությունը:
Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում
Արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։
Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք բացահայտել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման իրատեսական ներուժը՝ ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական իրողությունները։