Ամփոփ վերլուծություն 2024թ. Երևանի բյուջեի վերաբերյալ
Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:
Հայ-ամերիկյան շփումները 2023 թվականին. ակտիվ շփումներ և ռեալպոլիտիկ
2023 թվականը աչքի ընկավ հայ-ամերիկյան ակտիվ շփումներով: Այդ ակտիվությունը կարելի է պայմանավորել Հարավային Կովկասում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերով և Ռուսաստանի հետ վերջինիս մրցակցությամբ։ Հաշվի առնելով Հայաստանում 2020թ. պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ ՀՀ ներկայիս իշխանությունների պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ը ակտիվ միջնորդի դեր է ստանձնել։ Սույն հոդվածում առանձնացրել ենք այն ուղղությունները, որոնցում ԱՄՆ-ը իրականացրել է իր պրոակտիվ քաղաքականությունը։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ
Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
2023թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:
ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը 9-ամսյա շրջափակումից հետո հարձակում գործեց Արցախի քաղաքացիական բնակչության վրա՝ իրականացնելով վայրագություններ, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտմանը։ Ամերիկյան մամուլը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության բռնի տեղահանմանը:
Սույն հոդվածում առանձնացրել ենք, թե ինչ հարցեր են քննարկվել և ինչպես են այդ դեպքերը ներկայացվել ամերիկյան լրատվամիջոցների կողմից՝ հայ բնակչության էթնիկ զտման վերաբերյալ իրենց հոդվածներում։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երեք զուգահեռ ուղղությունները և Հայաստանը
Հասկանալի պատճառներով ձևավորված և պլանավորվող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները շրջանցում են Հայաստանի Հանրապետությունը, և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից վերջնականապես չկտրվելու միակ հույսը մասնակցությունն է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։
Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զուգահեռ ուղղությունները՝ փորձելով հասկանալ դրանում տարածաշրջանի երկրների մասնակցության մակարդակը, ինչպես նաև ծրագրում ներգրավվելու` Հայաստանի հնարավորությունները։ Մասնավորապես, նախ ուսումնասիրվել են Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի երեք ճյուղերը՝ Արևելյան, Կասպյան և Արևմտյան, այնուհետև դիտարկվել են արևմտյան ճյուղի 3 հնարավոր ուղղությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով։
Հարավային Կովկասում արդեն իսկ ձևավորված և առաջիկայում ավարտվող տրանսպորտային ենթակառուցվածքների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել հերթական միջազգային նախագծից Հայաստանի դուրս մնալու ռիսկերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման հաղթահարումը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև անմիջապես կապված է երկրի անվտանգության հետ, և դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։