«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 26-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ: Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:
Հրանտ Հակոբյանը Հայաստան է տեղափոխվել 2008թ.-ին Բուենոս Այրեսից և Կոնվերս բանկում աշխատում է 2011թ-ից:
Հրանտ Հակոբյանը Լույս հիմնադրամի կրթաթոշակառու է, սովորել է Կոլումբիայի համալսարանում և ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
Լսարանը` ոլորտի սկսնակ մասնագետներ, Բանկային գործ մասնագիտական ծրագրի ունկնդիրներ` 3րդ կուրսից:
Տեղերը սահմանափակ են։
Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։
Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04
Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:
Ամսաթիվը` 12 դեկտեմբերի, 2019թ, ժամը` 18:30
Դասընթացի տևողությունը` 90ր.
Դասընթացն անվճար է