Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ի՞նչպես արդյունավետ ղեկավարել առաջատար ապահովագրական ընկերություն խիստ մրցունակ շուկայում



     «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  ԱՓԲԸ արդեն ավելի քան 20 տարի իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ ապահովագրական շուկայում և հանդիսանում է շուկայի առաջատարներից: Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում`թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից:

     «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  ԱՓԲԸ  հիմնադրվել է 1997թ. –ին:

     2004թ.-ից  ընկերությունը միջազգային խոշորագույն “INGO” խմբի  (Երաշխիքների և պարտավորությունների միջազգային ցանց) լիարժեք անդամ է:

     Արևշատ Մելիքսեթյանը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ում աշխատում է 2001թ.-ից, անցնելով տպավորիչ մասնագիտական ճանապարհ` ապահովագրական գործակալից մինչև ընկերության գործադիր տնօրինության նախագահ:

     Արևշատ Մելիքսեթյանը Լույս հիմնադրամի կրթաթոշակառու է, 2017թ.-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանի բիզնեսի կառավարում մագիստրոսական ծրագիրը:

     

        Լսարանը` ոլորտի սկսնակ մասնագետներ, Համալսարանների ապահովագրական գործ մասնագիտական ծրագրի ունկնդիրներ` 3րդ կուրսից:

 

Տեղերը սահմանափակ են։

Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։

Գրանցման համար` [email protected] | +374 12 40 00 04

Վայրը` Լույս հիմնադրամ` Փ. Բուզանդի 3, 9-րդ հարկ:

Ամսաթիվը` 22 հոկտեմբերի, 2019թ, ժամը` 18:30

Դասընթացի տևողությունը` 90ր.

Դասընթացն անվճար է

Back to top
Close