Գլխավոր - Լույս Հիմնադրամ
3 Buzand street, 0010 Yerevan, Armenia +37412400004

LEARN. DO. CO-CREATE

ԱՄԱՐԱՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2019թ. հուլիսին «Լույս» հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ հիﬓադրաﬕ խորհուրդը որոշում կայացրեց իրականացնելու Արցախի Ամարասի վանական համալիրի (հայ պատﬕչների վկայությունների համաձայն՝ Ամարասի վանքի եկեղեցին հիﬓադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին) լիարժեք վերականգնման ծրագիրը:

Վերականգնման ծրագիրը բաղկացած է երեք փուլից`

1-ին փուլ   սկիզբ` սեպտեմբեր, 2019թ., ավարտ` օգոստոս, 2020թ.

2-րդ փուլ   սկիզբ` օգոստոս, 2020թ., ավարտ` ապրիլ, 2022թ.

3-րդ փուլ   սկիզբ` ապրիլ, 2022թ․, ավարտ` ապրիլ, 2023թ․

Աշխատանքներն իրականացվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի և մշակույթի նախարարության կողﬕց հավանության արժանացած նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն` պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտական փորձառություն ունեցող կազմակերպությունների միջոցով` տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետների մշտադիտարկմամբ: 

Back to top
Close