ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

SEE Circle 2017: Seeding Entrepreneurship Ecosystem


SEE Circle 2015

Տեսլական

Մեր նպատակն է մեծ ու դրական փոփոխությունների ալիք առաջացնել Հայաստանի ձեռներեցության ոլորտում և սովորող համայնք ձևավորել, ինչը կխթանի գիտելիքի ու փորձառության փոխանցումը, գաղափարների արագ իրագործումը՝ նոր ապրանքներ, ծառայություններ ստեղծելու և հասարակական բարեփոխումներ կատարելու միջոցով, ինչպես նաև գործարար նոր ուղղությունների ստեղծումը:

SEE

SEE-ն (SEE-ն անգլերեն հապավում է՝ Seeding Entrepreneurship Ecosystem) «Լույս» հիմնադրամի նախաձեռնություններից է, որի նպատակն է ձևավորել երիտասարդ, ձգտում ունեցող ու սովորող ձեռներեցների համայնք: Մենք առաջարկում ենք սովորելու, գիտելիքը փոխանցելու և դասավանդելու նոր ձևաչափ:

Այս նախագիծը կապ է ստեղծում SEE-ի անդամների և աշխարհի գերազանցության կենտրոնների (Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ, Չիկագոյի համալսարան, Հարվարդ, Կոլումբիա և այլն) միջև՝ «Լույսի» կրթաթոշակառուների (ովքեր ներկայումս սովորում են լավագույն համալսարաններում) և շրջանավարտների (ովքեր ներկայումս ապրում և աշխատում են Հայաստանում) միջոցով: «Լույսի» կրթաթոշակառուն ներկայացնում է այս պահին համալսարանում դասավանդվող դասընթացները ամենշաբաթյա առցանց սեմինարների և քննարկումների միջոցով, որ վարում է իր գործընկերոջ՝ Երևանում գտնվող «Լույսի» շրջանավարտի հետ:

Սա բազմակողմ համագործակցության օրինակ է «Լույսի»՝ արտերկրում գտնվող ուսանողի, Հայաստանում ապրող շրջանավարտի և տեղացի այն երիտասարդների միջև, ովքեր ցանկանում են խորացնել ու զարգացնել իրենց գիտելիքները և հմտությունները ձեռներեցության ոլորտում:




SEE-ն առաջարկում է

Առցանց սեմինարներ

«Լույսի» կրթաթոշակառուներն առցանց դասընթաց են վարում և փոխանցում ձեռներեցության ոլորտում իրենց ձեռք բերած նոր գիտելիքները, հմտություններն ու փորձը: Նրանք տրամադրում են ձեռներեցության վերաբերյալ դասընթացների ուսումնական նյութեր, ռեսուրսներ, մասնագիտական ցանց, փոխանցում են իրենց գաղափարները և առցանց քննարկումներ կազմակերպում SEE-ի անդամների հետ: Սեմինարն անցկացնող «Լույսի» ուսանողի գործընկերը «Լույսի» շրջանավարտ է, ով ապրում և աշխատում է Հայաստանում: Միասին նրանք մշակում են սեմինարի նյութերը, թարգմանում դրանք հայերեն և վարում սեմինարը:

Ակումբային հանդիպումներ

SEE-ի անդամները, «Լույսի» շրջանավարտները, ովքեր ստարտ-ափներ ունեն Հայաստանում, և գաղափարակից այլ մարդիկ ամենամսյա հանդիպումներ են ունենում՝ շփվելու, քննարկումներ ունենալու, ձեռներեցությանը վերաբերող նորարար մտքեր փոխանակելու և միմյանց խրախուսելու: Մեկ կամ երկու ձեռներեցներ ներկայացնում են իրենց ձեռնարկությունները, փորձը փոխանցում, խոսում իրենց ունեցած մարտահրավերների մասին, մյուսների կարծիքն իմանում և սովորում իրարից:

Մասնակիցներ

Սեմինարի մասնակիցների ընտրության չափորոշիչներ։
  • Մասնակցել կարող են 18-30 տարեկան բոլոր ակտիվ երիտասարդները, ովքեր ցանկանում են զարգացնել ու խորացնել գիտելիքները և հմտությունները ձեռներեցության ոլորտում:
  • Մասնակիցը պետք է բաց լինի սովորելու համար, պատրաստ լինի մասնակցելու սովորող ձեռներեցների համայնքի ձևավորմանը, լինի SEE-ի ակտիվ անդամ և պատրաստակամորեն փոխանցի իր գիտելիքը, կարծիքներ ստանա մյուսներից:
  • Բոլոր մասնակիցները պետք է լինեն հետևողական և անպայմանորեն մասնակցեն սեմինարաշարի բոլոր սեմինարներին ու հանդիպումներին:
  • Պարտադիր պայման է անգլերենի լավ իմացությունը, թեև սեմինարը վարելու են հայերեն և անգլերեն:


Սեմինարավարներ

Լավագույն համալսարաններում սովորող «Լույսի» ուսանողներ


Ջոն Պողոսյան
«Լույսի» կրթաթոշակառու, ԱՄՆ
Հարվարդի համալսարան

Արամ Վերդիյան
«Լույսի» կրթաթոշակառու, ԱՄՆ
Սթենֆորդի համալսարան

Արտ Ղազարյան
«Լույսի» կրթաթոշակառու, ԱՄՆ
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ (MIT)

Հայաստանում գտնվող «Լույսի» շրջանավարտներ


Արմեն Վարդանյան
«Լույսի» շրջանավարտ, Հայաստան
Փենսիլվանիայի համալսարան (UPenn)

Արթուր Ասլանյան
«Լույսի» շրջանավարտ, Հայաստան
Տորոնտոյի համալսարան

Ժամանակացույց

Օր և ժամ Թեմա Սեմինարավարներ
Մայիսի 29՝ 18:30-20:00 Սեմինար #1 - Ստարտ-ափի հիմնադրի ճամփորդությունը․ երկընտրանքներ և փոխզիջումներ Ջոն Պողոսյան, Արմեն Վարդանյան
Հունիսի 12՝ 18:30-20:00 Սեմինար #2 - Ստարտ-ափի հիմնադրի ճամփորդությունը․ դինամիկ ռազմավարություն Արտ Ղազարյան, Արթուր Ասլանյան
Հունիսի 26՝ 18:30-20:00 Սեմինար #3 - Ստարտ-ափի հիմնադրի ճամփորդությունը․ ինչպես ստանալ առաջին ներդրումը Արամ Վերդիյան

Օրակարգ

Ժամ Նկարագրություն
18:15 - 18:30 Գրանցում
18:30 - 18:40 Թեմայի ընդհանուր ներկայացում
18:40 - 19:20 Առցանց սեմինար «Լույսի»՝ արտերկրում գտնվող ուսանողի կողմից
19:20 - 19:40 Հարց ու պատասխան
19:40 – 20։00 Խմբային քննարկումներ

Հայտաձև

Լեզու

Անգլերեն/հայերեն

Վայր

«Լույս» հիմնադրամի գրասենյակ (Երևան, Մելիք-Ադամյան 2/2)

Գրանցում

Դիմել

Գրանցման վերջնաժամկետ

Հունիսի 10՝ 13։00


Հետադարձ կապ՝ see@luys.am

Back to top