Ծնվել եմ 1992 թվականին Ռուսաստանում, սակայն գրեթե ողջ մանկությունս անցել է Հայաստանում: Մայրենի լեզուս հայերենն է. 4 տարեկանից սկսած մարդկանց հետ շփվում էի միանգամից տարբեր երկու լեզուներով:
Ռուսաստանում ավագ դպրոցս բարեհաջող ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Անգլիայում: Ընդունվեցի John Leggott քոլեջ` ընտրելով հոգեբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, մեդիա գիտությունների Ա մակարդակը: Ավարտական քննությունները հանձնել եմ իսպաներեն:
2008 թվականին հաղթեցի անգլերեն և ռուսերեն լեզուների օլիմպիադաներում, նաև “Տնտեսագիտական համատեսքստը իմ հայրենիքում” մրցույթում: Բացի այդ, շատ ակտիվ մարդ եմ. մի շարք համերգային ծրագրերի հաղորդավար եմ եղել Ռուսաստանում և Անգլիայում: 2010 թ. ընտրվեցի John Leggot քոլեջի միջազգային խորհրդի անդամ, 2011 թ. քոլեջի կյանքում առանձնահատուկ ներդրման համար պարգևատրվեցի հավաստագրով:
Այժմ ուսանում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Քաղաքագիտություն և արևելաեվրոպական գիտություններ մասնագիտությամբ: Նպատակ ունեմ սովորելու նաև Եյլի համալսարանի քաղաքագիտության մագիստրատուրայում և հոգեբանություն ուսումնասիրել Բաց համալսարանում:
Սիրում եմ բացահայտել ինձ շրջապատող աշխարհը, ապագայում նախատեսում եմ նաև հմտաանալ ստեղծագործական գրավոր խոսքի վարպետության գործում:
Հուսով եմ` աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում որակյալ կրթություն ստանալուց հետո իմ խանդավռությամբ և հետևողական աշխատանքով կկարողանամ իրականացնել երազանքս` պաշտպանելով իմ ազգի շահերն ու իրավունքները: