Ծնվել եմ 1993 թ. Երևանում:
1999 թ. ընդունվել եմ Երևանի օտար լեզուների ՙՄակսեդան՚ վարժարանի 1-ին դասարան: 2002 թ. տեղափոխվել եմ Երևանի Խ. Դաշտենցի անվ. թիվ 114 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել եմ մինչև 9–րդ դասարան:
2008 թ-ին ընդունվել եմ Միջազգային բակալավրիատի ՙՌեգենտների դպրոց՚ Թաիլանդում, այն ավարտել եմ 2010 թ-ին և ընդունվել Տորոնտոյի համալսարան` միջազգային հարաբերությունների բաժին:
Բակալավրիատն ավարտելուց հետո մտադիր եմ շարունակել կրթությունս միջազգային իրավունք մասնագիտությամբ:
Սիրում եմ կարդալ, ճանապարհորդել, շփվել ընկերներիս հետ:
Զբաղվում եմ սպորտով` լող, ֆուտբոլ, շախմատ, չմուշկ:
Հայաստանի ազգային սկաուտական ՙՀԱՍԿ՚ կազմակերպության անդամ եմ, 6 տարեկանից մասնակցել եմ Հայաստանյան և միջազգային սկաուտական բանակումների, առաջնորդի աստիճան ունեմ: