Ծնվել եմ Երևանում 1990 թ.:
Ավարտել եմ Երևանի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը` ճանաչվելով ավարտական տարվա լավագույն աշակերտ:
Մանկուց վարում եմ սպորտային կյանք, հետաքրքրվում եմ արվեստով:
2010 թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան:
2011 թ.` նույն ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի առաջին տարին ավարտելուց հետո, ընդունվել եմ Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա, որտեղ և այժմ սովորում եմ։
2008 թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել եմ «Լավագույն բակալավր», իսկ 2011-ին` «Լավագույն մագիստրոս» II կարգի մրցանակներին: