"Լույս"-ի ուսանողները կիսում են իրենց գիտելիքները
"Լույս"-ի կրթաթոշակառուի դասախոսությունների շարք
LSLS #01
"Top Down and Bottom Up" մտածեղության սեմինար
Արթուր Խալաթյան` Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մագիստրոս (կարդալ կենսագրությունն այստեղ)

2009 թվականի նոյեմբերին Արթուր Խալաթյանը բրեյնսթորմինգի մասնակիցներին ներկայացրեց այն տեխնիկան, որը թույլ է տալիս կազմակերպելու մտքերը, փաստերը եւ փաստարկները, ճիշտ կառուցելու հաղորդակցությունը նամակներում, ներկայացումներում, ելույթներում, հոդվածներում կամ ճառերում: Դա կարող է խթանել լսարանը` համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար, օրինակ` մղել համալսարանին իր ուսումնական ծրագրերից մեկի մեջ ընդգրկելու տվյալ ուսանողին:
Արդյունավետ երկխոսություն իրականացնելու համար կոնկրետ օրինակների դիտարկումը կենսական անհրաժեշտություն է: Այս գործընթացը նպատակ ունի ցուցադրելու TD-BU մտածողության մոտեցումը:
"Լույս"-ի` նոյեմբեր ամսվա բրեյնսթորմինգին պատրաստվելիս Արթուր Խալաթյանը երկու կոնկրետ դեպքերի օրինակների վրա հիմնված վարժության մեջ ընդգրկեց տարբեր տարիքի մասնակիցների: Հիմնվելով յուրաքանչյուրի փորձի, դիտարկումների եւ ընկալումների վրա` նա բոլորին հրավիրեց մտքերի փոխանակության, որն էլ բերելու էր իդեալական արդյունքի:
Մտածողության երկու վարժանք
1. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
Քանի որ մեզնից շատերն ուսանողներ են կամ էլ նոր պիտի դառնան, մենք հրավիրում ենք մտածելու, թե ինչ կառաջարկեք` կատարելագործելու համար համալսարանների առաքելությունը, նրանց ուսուցման մեթոդները, ի±նչ կարգի տեխնոլոգիական աջակցության կարիք ունեն նրանք, ի±նչ կապեր եւ ցանցային կառույցներ կարելի է ստեղծել, ինչպե±ս գնահատել դասախոսներին, ինչպե±ս բարելավել քննական մեթոդները եւ այլն:
2. ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՆԱՄԱԿ
Մտածեք այն ոլոտների մասին, որոնք ուսումնասիրելու եք. ի±նչն է պակասում տեղի կրթական համակարգում, որ դուք կցանկանայիք լրացնել մեկ այլ ուսումնական հաստատությունում:
Նաեւ ուսումնասիրեք ձեր ընտրած համալսարանների վեբ կայքերը` փորձելով հասկանալ, թե ինչու է նրանց վարկանիշը (հիմնական արժքեները) այդքան բարձր: Արդյո±ք պատճառը դասընթացի կազմակերպման ձեւն է, գուցե որեւէ առաջատար մտածողի ներկայությո±ւնը, որը ղեկավարում է հետազոտող այն թիմին, որին ուզում եք միանալ եւ, ընդհանրապես, ի±նչն է ձեր ընտրած համալսարանում ձեզ ամենից շատ դուր գալիս…
Որքան շատ մտքեր արտահայտեք բրեյնսթորմինգի ընթացքում, այնքան լավ կհասկանաք TD-BU մտածողության մոտեցումները հաղորդակցությական ձեր աշխատանքը կազմելիս:
Հատուկ շնորհակալություն Հայաստանի "Դար" հիմնադրամին` "Լույս"-ի կրթաթոշակառուների դասախոսությունների և բրեյնսթորմինգի շարքի մասնակիցներին հյուրընկալելու համար:
"ԴԱՐ" հիմնադրամն աջակցում է տարածաշրջանային զարգացմանը եւ Հայաստանի մրցունակությանը: ԴԱՐ Հիմնադրամ

English
Հայերեն