Ծնվել եմ 1992 թ. Երևանում: Լոնդոն տեղափոխվել եմ տասը տարի առաջ և 2003 թ.-ից ուսանել Չիմի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին ակտիվորեն մասնակցել եմ դպրոցի և ներհամայնքային մի շարք միջոցառումների, իսկ ավարտական դասարանում ավագ եմ ընտրվել աշակերտական խորհրդի և ուսուցչական անձնակազմի կողմից: Ավարտական դասարանում նաև աշխատել եմ “Explore Learning” կենտրոնում՝ որպես արտաժամյա պարապմունքների ուսուցիչ:
2010 թ.-ին ընդունվել եմ Քեմբրիջի համալսարան: Ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում ուսանողական կյանքին. մասնակցել եմ իմ քոլեջի կողմից կազմակերպված հեռախոսային արշավին, ընտրվել եմ տնտեսագիտության, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետների ուսանողական ներկայացուցիչ:
Դասերիցս զատ, սիրում եմ զբաղվել Քունգ Ֆուի «սպիտակ կռունկ» կոչվող տարատեսակով, որը, բացի ֆիզիկական օգուտից, հնարավորություն է տալիս ուսումնասիրելու նոր մտահորիզոններ ու մշակույթներ: Դրա շնորհիվ այժմ ուսումնասիրում եմ չինական մանդարին լեզուն:
Այս տարի առաջին անգամ մասնակցեցի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին: Ըստ իս` որպես Արմավիրի միահամուռ թիմի անդամ, շատ բան սովորեցի կատարածս հասարակական աշխատանքի արդյունքում: Ամառային արձակուրդիս երկրորդ մասն անցկացրի Նեպալի գյուղերից մեկում, որտեղ տարրական դասարանի աշակերտներին դասավանդում էի անգլերեն և մաթեմատիկա առարկաները: Սրան հաջորդեց “Էվերեստ Բազային Ճամբար” առաքելությունը, որի նպատակն էր դպրոցի համար դրամահավաք կատարելը: Ընդհանուր առմամբ, լուրջ մարտահրավեր էր, սակայն չափազանց պարգեվատրող փորձություն: