Ավարտելով Վեդի Քաղաքի Գ. Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը գերազանցությամբ 2003 թ-ին ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ: Համալսարանում ուսուցանելու տարիները ինձ տվել են՝ գերազանց մաթեմատիկական գիտելիքներ, որոնք առաջնային կարևորություն ունեն ֆիզիկան հասկանալու համար, ինչպես նաև հիմնավոր գիտելիքներ ֆիզիկայի բազմաթիվ բնագավառներից: Ավարտելով Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը Տեսական Ֆիզիկա մասնագիտությամբ գերազանց ես հասկացա, որ ժամանակակից ֆիզիկոսը պետք է ընդգրկված լինի և տեսական և փորձարարական ֆիզիկայում: Եվ որոշեցի մագիստրատուրան շարունակել Գերարագ Օպտիկայի լաբորատորիայում, որը Ֆիզիկայի ֆակուլտետի առաջատար լաբորատորիաներից է փորձարարական ֆիզիկայի բնագավառում:
Ստանալով մագիստրոսի կոչում որոշեցի ուսումս շարունակել Եվրոպայում: Սկզբում սովորել եմ Գերմանիայում այնուհետև Ֆրանսիայում, որտեղ ստանալով Եվրոպական մագիստրոսի (Գերմանիայի և Ֆրանսիայի համալսարանների համատեղ) կոչում Օպտիկայի-Ֆոտոնիկայի բնագավառում պատրաստվում եմ ուսումս շարունակել Ֆրանսիայի Ecole Polytechnique – ում որպես ասպիրանտ: Հավատացած եմ, որ այն ամբողջ գիտելիքը, որ ձեռք ենք բերում արտասահմանում ուսուցանելու ընթացքում ապագայում կծառայի Հայաստանի կրթական վերելքին: