ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Դեղագիտություն

Մագիստրատուրա

Վարդան Համբարձումյան

Ծնվել եմ 1989 թվականի հունվարի 5-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Բավականին բուռն հիշողություններ ունեմ մանկությանս տարիներից: 1992 թվականին ընտանիքս մշտական բնակության է մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում ապրելու հինգ տարիները, չնայած փոքր եմ եղել, համարում եմ կյանքիս կարևորագույն շրջաններից մեկը. կարևոր դեր է ունեցել իմ անձի և աշխարհայացքիս ձևավորման մեջ: Հենց այս ժամանակ է արևմտյան մշակույթն ինձ վրա ազդեցություն թողել. սովորել եմ սիրել անգլերենը, արժևորել ազատությունն ու հարգել մարդկային բազմազանությունը:

Հայասատան վերադառնալուց հետո սովորել եմ Եղիշե Չարենցի թիվ 67 դպրոցում: Լիբերալ հասարակությունում մեծացած գունավոր երեխայի համար պահպանողական հասարակության գորշում ընտելանալը գոյության կռիվ էր, ինչը ստիպում էր անընդհատ մտածել, վերլուծել ու հասունանալ: Դա մինչև օրս ձգվող փորձություն է, բայց ժամանակի ընթացքում կարողացա սովորել ուղղակի բարձրացնել չափանիշներն ու սլանալ վեր: Գիտության նկատմամբ սերը ձևավորվել է այդ տարիներին: Այդ ժամանակ հետաքրքրված էի բնական գիտություններով, ունեի քիմիական նյութերի անձնական հավաքածու ու փորձերի միջոցով (որոնց վտանգավորությունը հիմա եմ գիտացում) սիրում էի զարմացնել ընկերներիս:

Բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունն ու գիտելիքը հնարավորություն տվեցին բարեհաջող հանձնելու ընդունելության քննությունները և 2005 թվականին ընդունվելու Երևանի պետական բժշկական համալսարան՝ բուժական գործ (Doctor of Medicine (M.D.), բժշկության դոկտորի աստիճան) մասնագիտությամբ ծրագրին: Ավարտելուց հետո՝ 2011 թվականին, ընդունվել եմ Կլինիկական Ֆարմակոլոգիայի ռեզիդենտուրա (Residency, Օրդինատուրա), որն ավարտել եմ 2013 թվականին գերազանցությամբ: Ռեզիդենտուրան մասնագիտական կարիերայիս համար կարևորվեց նրանով, որ հնարավորություն ստացա դասավանդելու բժիշկ և դեղագետ ուսանողներին և ձեռք բերելու դասավանդման փորձ, որը բազմաթիվ անգամ խրախուսվել է ծրագրի ղեկավարի, դասախոսների, և, ամենակարևորը, ուսանող գործընկերներիս կողմից: Հենց այդ դրական արձագանքը ձևավորեց ու ամրապնդեց դասավանդման նկատմամբ սերս:

Բժշկական գիտությունների ոլորտում գիտելիքներս ու հաջողություններս բազմապատկելու նպատակով 2016 թվականի մարտին ընդունվել եմ Օքսֆորդի համալսարանի Բժշկական գիտությունների Ավարտական դպրոց՝ Ֆարմակոլոգիայի ոլորտում գիտությունների մագիստրոսի (Master of Science, MSc) գիտական աստիճան ձեռք բերելու համար: Ծրագիրն ինձ հնարավորություն կտա ավելի խորն ուսումնասիրել Ֆարմակոլոգիայի ժամանակից սկզբունքները և դրանց կլինիկական կիրառությունները, ինչպես նաև ձեռք բերելու լայն գիտելիքներ այլ բժշկական գիտություններից՝ նեյրոգիտություն, ֆիզիոլոգիա, բիոստատիստիկա, ծանոթանալու հետազոտական մեթոդների և ակադեմիական գրագրության ժամանակակից սկզբունքներին և խորացնելու դասավանդման հմտություններս: Ծրագրի պարտադիր բաղադրիչներից է հետազոտական նախագիծը, որն ակնկալում եմ կատարել փսիխոֆարմակոլոգիայի ոլորտում և ամփոփել դիսերտացիայով:


Այստեղ սովորում են
Անի Հայկունի

Բիզնեսի կառավարում

Լուսինե Շահմուրադյան

Բիզնեսի կառավարում

Նանոր Կարագեոզյան

Միջազգային զարգացում

Back to top