ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քիմիական և բիոմոլեկուլային ճարտարագիտություն

Բակալավրիատ

Վահե Ղարախանյան

Ես` Վահե Վլադիմիրի Ղարախանյանս, ծնվել եմ Երևանում 1996 թվականի հունիսի 16-ին: 2002 թվականից հաճախել եմ Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը: 2009 թվականի ամռանը գերազանց կերպով հանձնելով քննությունները` ընդունվել եմ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց և հետագա ուսումս շարունակել այնտեղ:

Դպրոցական տարիներին մասնակցել եմ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին, անգլերեն, ռուսաց լեզու, ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա առարկաների օլիմպիադաներին: Քիմիայի հանրապետական օլիմպիադաներում արժանացել եմ երկու առաջին, մեկ երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների: Մասնակցել եմ նաև Երևանում կայացած «ՄԱԿ-ի մոդելի» առաջին համաժողովին: Բացի այդ, մասնակցել եմ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի կազմակերպած ԱՊՀ երկրների դպրոցականների միջև անցկացվող օլիմպիադային և առաջին փուլում դարձել եմ հաղթող:


Հիմնական նվաճումներս եմ համարում`

2011 - Քիմիայի 43-րդ միջազգային օլիմպիադա, Անկարա, Թուրքիա,

2012 - Քիմիայի 44-րդ միջազգային օլիմպիադա, Վաշինգտոն, ԱՄՆ, բրոնզե մեդալ

2013 - Քիմիայի 45-րդ միջազգային օլիմպիադա, Մոսկվա, Ռուսաստան, բրոնզե մեդալ

2013 - ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգև` «Լավագույն աշակերտ» անվանակարգում

2013 թվականին ավարտել եմ ֆիզմաթ դպրոցը և ընդունվել եմ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ անվճար հիմունքներով` առանց միասնական քննություններ հանձնելու: Նույն թվականից սկսած՝ դասավանդում եմ քիմիայի օլիմպիական խմբակում, նաև քիմիայի հանրապետական օլիմպիադայի ժյուրիի անդամ եմ: Ներգրավված եմ նաև գիտահետազոտական աշխատանքներում, կոնֆերանսների կազմակերպման գործում, Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի անցկացման աշխատանքներում:

Բացի դասերից հետաքրքրվում եմ նաև սպորտով: Սիրում եմ զբաղվել մեծ և փոքր թենիսներով, լողով: Սկսած 2004 թվականից՝ մասնակցում եմ շախմատի օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերին: 2006 թվականին արժանացել եմ շախմատի գծով առաջին կարգի կոչմանը:

2015 թվականին ընդունվել եմ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան:


Այստեղ սովորում են
Թալին Մարտիրոսյան

Մաթեմատիկա

Մհեր Մնացականյան

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Աննա Խաչատրյան

Իրավագիտություն

Back to top