ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ճարտարապետության քննադատություն, կուրատորական և կոնցեպտուալ գործունեություններ

Մագիստրատուրա

Վահան Միսակյան

Իմ գործունթությունը սովորաբար մասնակի բնույթ չի կրում, աշխատում եմ քայլերս ծառայեցնել տարբեր աստիճանների հասարակա-մշակույթային ներգրավվածության: Նախագծերս որպես գործունեությանս առարկայացումներ հրատարակվել են մի շարք երկրների ճարտարապետական գրքերում, ամսագրերում ինչպես նաեւ համացանցում:

Նյու Յորք Քաղաքի Կոլումբիայի Համալսարանում սկսել եմ կրթությունս դիզայն¬ստուդիաների կառուցվածք ունեցող «Առաջադեմ Ճարտարապետական Նախագծում” մագիստրական ծրագրով միաժամանակ Եղել եմ նաեւ ‘Կոլումբիայի Համալսարանի Հայ Ուսանողական Միության Նախագահ’: Այս պահին շարունակում եմ ուսանել «Քննադատություն եւ Կուրատորական Գործունեություն” տեսական բնույթի Ասպիրանտական ծրագրով: Ուսուցման ընթացքում նաեւ աշխատել եմ Կոլումբիայի Համալսարանում ու դասավանդել մագիստրական ծրագրում: Աշխատելով Հայաստանի մասին ‘Դիզայն Ստուդիոի’ դասախոս ասիստենտ առաջնորդել եմ ուսանողական նախագծերի գաղափարական զարգացումները: Եղել եմ հրավիրված որպես ընդդիմախոս մի քանի տարբեր պաշտպանությունների:

Ես հետաքրքրված եմ հայկական ճարտարապետի ոչ թե որպես ճարտարապետության ազդակ, այլ որպես ազգային շահերի ազդակ լինելով: Նման կերպով, հայազգի բոլոր մշակույթային և ինտելեկտուալ գործիչների նշանակությունը տեսնում եմ Հայաստանի որպես մտքի կառուցման մեջ, և արժևորում եմ նրանց գործունեությունը Հայկական աշխարհի փոխկապակցված զարգացման մեջ ունեցած ներդրումով: Հետևաբար իմ ներդրումը նույնպես տեսնում եմ այս կերպ: Իսկ ճարտարապետի իմ ըմբռնումն է - մտավոր գործիչ ով կհավակնի հասարակական ինտելեկտուալի դիրքին:


Այստեղ սովորում են
Նարեկ Սևաչերյան

Քաղաքագիտություն

Լուսի Դեր Տավիտյան

Ժուռնալիստիկա

Անի Մինասյան

Բիզնեսի կառավարում

Back to top