ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Մաթեմատիկա և տնտեսագիտություն

Բակալավրիատ

Վահան Մարտիրոսյան

Ես՝ Վահան Արմենի Մարտիրոսյանս, ծնվել եմ 1993թ. նոյեմբերի 10-ին։ 2000-2003թթ. այցելել եմ Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։

2003թ. հորս՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ մեր ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ ես երեք տարի սովորեցի Սուրբ նահատակոց հայկական դպրոցում։ Ավարտելով ուսումս այդ վեցամյա ազգային կրթահամալիրում՝ ես ընդունվեցի Նյու Յորքի թիվ 74 դպրոցը և սովորեցի այնտեղ երկու տարի։

2008-2009թ. ուսումնական տարին սովորեցի Նյու Յորքի Սուրբ Ֆրենսիսի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում։ Հանդես եմ եկել դպրոցի ամերիկյան ֆուտբոլի թիմում։

2009թ. սեպտեմբերին հորս` ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ ընտանիքս տեղափոխվեց Բեռլին, որտեղ ես շարունակեցի ուսումս Ջ. Քեննեդիի անվան ավագ դպրոցում։ Ոսման ընթացքում ընտրվեցի դպրոցի ուսանողական խորհրդի և ավագ խորհրդի անդամ։

Նույն թվականի մարտին ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London) «Արևելյան Եվրոպայի տնտեսությունը և բիզնեսը» ֆակուլտետ։

Ավարտելով սնտեսագիտության և բիզնեսի ոլորտի ուսուցման առաջին տարին` ես որոշեցի տեղափոխվել մաթեմատիկայի բաժին, որպեսզի տնտեսագիտությանը զուգահեռ ուսումնասիրեմ նաեւ մաթեմատիկա` ձգտելով ավելի գրավիչ ակադեմիական և մասնագիտական կարիերայի:


Այստեղ սովորում են
Գոռ Հովակիմյան

Տնտեսագիտություն և բիզնես

Աննա Մարտիրոսյան

Տնտեսագիտություն

Լիլի Սարգսյան

Համեմատական գրականություն

Back to top