ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կառավարում

Մագիստրատուրա

Վահագն Ոսկանյան

Ես` Վահագն Ոսկանյանս, ծնվել եմ 1976 թվականին: Ավարտել եմ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցը, ապա` Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կիբերնետիկայի ֆակուլտետը: Ունեմ հետաքրքրությունների լայն շրջանակ` նախագծերի ֆինանսավորում, բարդ մեգանախագծերի կառավարում, ինչպես նաև օտար լեզուներ: Դեռևս մանկուց սիրել եմ օտար լեզուներ սովորել, արդյունքում` վարժ տիրապետում եմ անգլերեն և ռուսերեն լեզուներին և սովորում եմ գերմաներեն: Նորանոր գիտելիքներ ձեռք բերելու մղումով մասնակցել եմ վերապատրաստման և որակավորման բարձրացման բազմաթիվ դասընթացների Կիպրոսում, Հնդկաստանում, Շվեյցարիայում, Մալթայում և Ռուսաստանում: Մասնագիտական հավաստագրման վերջին դասընթացն ավարտել եմ 2016 թվականին Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում` ստանալով փորձագետի հավաստագիր:

Համաշխարհային Բանկի և Հայաստանում ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված բիզնես ծրագրերի մշակման 6-ամսյա դասընթացներից մեկին իմ մասնակցությունն ինձ մասնագիտական փորձի ձեռքբերման մեծ հնարավորություններ ընձեռեց: 1997-2002 թվականներին ես աշխատում էի Համաշխարհային Բանկի կողմից նախաձեռնած երկու ծրագրերում: Ծրագրերից մեկը, որ կոչվում էր <<Ագրոբիզնեսի աջակցության կենտրոն>>, օգնում էր ագրոբիզնեսի զարգացմանը` խորհրդատվությունների միջոցով: Երկրորդը` <<Ձեռնարկությունների աջակցության հիմնադրամը>>, վարկեր էր տրամադրում ֆինանսական մարքեթինգային նախաձեռնություններին: Այնուհետև, փորձելով հասկանալ մասնավոր բիզնեսի բուն էությունը, ես ընդունեցի թանկարժեք քարերի և ոսկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խմբի հրավերը և 2002 թվականից աշխատանքի անցա Հայաստանի ադամանդագործական միությունում որպես վաճառքի մենեջեր, ապա` Հայաստանի ոսկերիչների միությունում` որպես գործադիր կառավարիչ:

Կառավարչական հմտություններ և փորձառություն ձեռք բերելուց հետո ես վերադարձա ֆինանսական դաշտ` 2003-2007-ին աշխատելով Կոնվերս բանկում որպես առևտրային վարկավորման և հատուկ միջոցների տրամադրման բաժնի պետ, ապա` HSBC Հայաստան բանկում որպես մասնաճյուղի տնօրեն: Բանկային գործում ավելի համապարփակ փորձ ձեռք բերելու նպատակով 2010-2015-ին աշխատել եմ Եվրասիական զարգացման բանկում որպես ֆինանսական ծրագրերի ավագ մենեջեր` ղեկավարելով Հայաստանում բանկերի և մեգանախագծերի ֆինանսավորման ողջ գործընթացը: Ներկայումս աշխատում եմ Ամբեր Կապիտալ ներդրումային ընկերությունում որպես ֆինանսական տնօրեն:

Հաշվի առնելով ժամանակակից գլոբալ տնտեսական զարգացումներն ու մարտահրավերները, ես գիտակցում եմ, որ լիարժեք մասնագետ ու գործարար դառնալու համար ինձ հարկավոր է բարձր որակի գործնական մասնագիտացում ստանալ համաշխարհային մակարդակի առաջատար բիզնես դպրոցում: Այդ նպատակով 2015 թվականի սեպտեմբերին ընդունվեցի Օքսֆորդի համալսարանի Said բիզենս դպրոցը գեր-խոշոր ծրագրերի կառավարում մասնագիտացմամբ: Լինելով առաջին հայը, ով ուսումնառություն է ստանում այդ հաստատությունում, ես վստահ եմ, որ իմ ստացած նոր գիտելիքները այնպիսի ոլորտներում իչպես արդյունաբերական ճարտարագիտությունը, ծրագրային համակարգերի կառավարումը, մեգանախագծերի ռիսկերի գնահատումը մեծապես կնապաստեն Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեգանախագծերի շարունակական իրականացմանը:


Այստեղ սովորում են
Լուսինե Շահմուրադյան

Բիզնեսի կառավարում

Լիլիթ Յորդանյան

Լայնածավալ ծրագրերի կառավարում

Անի Հայկունի

Բիզնեսի կառավարում

Back to top