ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա և Կենսաբանություն

Բակալավրիատ

Սիրանուշ Բաբախանովա

Ես՝ Սիրանուշ Բաբախանովաս, ծնվել եմ 1998 թ. օգոստոի 23-ին քաղաք Երևանում Վահան Բաբախանովի ընտանիքում։

2005-2010 թթ. հաճախել եմ սոլֆեջիոյի և դաշնամուրի դասընթացների, 2011-2015 թթ. եղել եմ «Բարեկամություն» պարային անսամբլի անդամ, 2011-2015 թթ. խաղացել եմ գլխավոր դերեր դպրոցի ներկայացումներում և կարճամետրաժ ֆիլմերում, 2012-2014 թթ. զբաղվել եմ հնավանդ վրացական ձեռագրերի կրկնօրինակմամբ, նվաճել եմ առաջին տեղը միջազգային վայելչագրության մրցույթում, 2012 թ. Կորեայի Քվանջու քաղաքում կայացած Աստղագիտության 17-րդ միջազգային օլիմպիադային արժանացել եմ բրոնզե մեդալի, 2012 թ. Հայաստանի Բյուրական քաղաքում կայացած Աստղաֆիզիկայի 15-րդ միջազգային օլիմպիադային արժանացել եմ ոսկե մեդալի, 2014-2016 թթ. եղել եմ Academy of Fine Arts-ի և «Տերյան» մշակութային կենոտրոնի մոդել, 2014 թ. պարգևատրվել եմ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևով՝ որպես լավագույն աշակերտ, 2014 թ. Ինդոնեզիայի Բալի կղզում կայացած Կենսաբանության 25-րդ միջազգային օլիմպիադային արժանացել եմ բրոնզե մեդալի, 2015 թ. Դանիայի Օրհուս քաղաքում կայացած Կենսաբանության 26-րդ միջազգային օլիմպիադային արժանացել եմ արծաթե մեդալի, 2015 թ. ավարտել եմ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը:

Տիրապեում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին:

«Մի՛ կուրացիր քո ջինջ երազանքների պայծառությունից և եղի՛ր իրատես»,- պարզ հիշում եմ հեռու մանկությունից հնչող խորհրդային պատերազմների շնչում մեծացածների սրտացավ խորհուրդները։ Այնուամենայնիվ, շրջանցելով անցյալի հուսազուրկ կարծիքները՝ փափագներն ու մեծ հույսերը սահմանափակելու իրապաշտական գաղափարներով, սովորեցի ինքնակատարելագործվել և պայքարել անհպատակ՝ ամենաանհասանելի և ամենատենչալի բարձունքները նվաճելու համար։ Լինելով շնորհալի՝ ես սովորել եմ կարդալ, երբ դեռ ճարտար չէի էլ խոսում և ուսումնասիրել շրջապատի բարդ երևույթները շատ մանուկ հասակից՝ անտարբեր մնալով հասակակից երեխաներին զվարճացնող զբաղմունքներին։ Երեկոները ես հառում էի զմայլված հայացքս երկնային լուսատուներին և խորհում հեռավոր հեռուների մասին՝ որպես մի փոքրիկ իշխան Սենտ-Էկզյուպերիի հեքիաթից՝ նույնիսկ չկռահելով, որ այս թովչանքը գիշերային երկնքով ու մտորումները արտաերկրային կյանքի մասին հիմք են դառնալու իմ ապագան աստղակենսաբանության մեջ փնտրելու։

2009 թվականին ես ընդունվեցի Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, ուր ինտենսիվ սկսեցի ուսումնասիրել Ֆիզիկա, Կենսաբանություն, Աստղագիտություն։ Երկարատև քրտնաջան աշխատանքն ու ամենօրյա պարապունքները չմնացին աննկատ. այսօր ես աստղաֆիզիկայի, ասղագիտության և կենսաբանության միջազգային, ինչպես նաև անհաշիվ հանրապետական և մարզային օլիմպիադանեի դափնեկիր եմ . փաստ, որ ինձ քաջալերում է վստահորեն քայլել ժամանակակից գիտության մարտահրավերներին ընդառաջ, քանի որ այժմ ես ազատորեն տիրապետում նորագույն լաբորատոր գիտական մեթոդների, ունեցել եմ հնարավորություն զրուցել աշխարհի առաջատար մասնագետների հետ և ծանոթություններ ձեռք բերել հասակակից ապագա աշխատակիցների հետ։

Գիտությանը զուգահեռ արվեստն է ինձ միշտ ներշնչել ոգևորություն և եռանդ՝ անդադար կատարելագործվելու ու մեծին ձգտելու։ 2011-2015 թթ եղել եմ «Բարեկամություն» պարային անսամբլի անդամ, 2011-2015 թթ խաղացել եմ գլխավոր դերեր դպրոցի ներկայացումներում և կարճամետրաժ ֆիլմերում 2005-2010 հաճախել եմ սոլֆեջիոյի և դաշնամուրի դասընթացների 2014-2016 եղել եմ Academy of Fine Arts-ի և «Տերյան» մշակութային կենոտրոնի մոդել 2012-2014 զբաղվել եմ հնավանդ վրացական ձեռագրերի կրկնօրինակմամբ, նվաճել եմ առաջին տեղը միջազգային վայելչագրության մրցույթում։

Տիրապետելով վեց լեզվի և ունենալով խոշոր նվաճումներ թե՛ գիտության, և թե՛ արվեստի ոլորտներում, ապագայում ես ինձ տեսնում եմ ոչ միայն միջճյուղային գիտնական, այլև իմ ազգի և մարդկության խոնարհ ծառայող։


Այստեղ սովորում են
Դավիթ Թադեւոսյան

Համակարգի նախագծում և կառավարում

Կարին Պողոսյան

Ճարտարապետություն

Back to top