ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Սևադա Հովսեփյան

Ես ծնվել եմ 1989թ. մարտի 12-ին Երևանում: Դեռ վաղ հասակից ինձ հետաքրքրել է մաթեմատիկան՝ թվերի և տրամաբանության աշխարհը: Եվ զարմանալի չէր, որ վեցերորդ դասարանում ընդունվեցի ՀՀ լավագույն դպրոցներից մեկը՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով թիվ 1 գիշերօթիկ դպրոցը: Ֆիզմաթում անցկացրած հինգ տարիներն իմ կյանքի ամենաբեղմնավորն ու հաջողակն էին: Այդ տարիների ընթացքում մասնակցել եմ բազում օլիմպիադաների՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, ինֆորմատիկա, հայոց լեզու և պատմություն առարկաներից: Մասնակցել եմ հինգ միջազգային օլիմպիադաների, որոնցից երեքում արժանացել եմ բրոնզե մեդալի: Այս հաջողությունների և գերազանց առաջադիմության համար 2005-ին «Լավագույն աշակերտ» անվանակարգում պարգևատրվեցի նախագահական մրցանակով:

2006-ին գերազանցության ոսկե մեդալով ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ: Երրորդ կուրսում մասնագիտացում ընտրելու ժամանակ ընտրեցի հենց մոլեկուլային ֆիզիկան (բիոֆիզիկա): Բիոֆիզիկան ֆիզիկայի այն բաժիններից մեկն է, որը հնարավորություն է տալիս հավասարապես զբաղվել և՛ տեսական ֆիզիկայով, և՛ փորձարարական ֆիզիկայով: Բացի այդ, բիոֆիզիկան, հիրավի, համարվում է կյանքի գիտություն, քանզի հենց բիոֆիզիկայի շնորհիվ է գտնվելու բոլոր անբուժելի հիվանդությունների դեմ պայքարի միջոցը: 2008-ին` համալսարանում սովորելու ընթացքում, գերազանց առաջադիմության համար արժանացա ՀՕՖ-ի («Հայ օգնության ֆոնդ») մրցանակը` «Լավագույն ուսանող» անվանակարգում: 2010-ին կարմիր դիպլոմով ավարտելով բակալավրիատը՝ ընդունվեցի մագիստրատուրա: Այժմ սովորում և աշխատում եմ ֆիզիկայի ֆակուլտետի «Մոլեկուլային ֆիզիկա» ամբիոնում:

Սակայն իմ կարծիքով մեծագույն հաջողությունս աշխարհի ամենալավ համալսարաններից մեկը՝ ETH Zurich ընդունվելն էր: Ցյուրիխում սովորում եմ ֆիզիկայի ֆակուլտետում «Master of Physics» ծրագրով, մասնագիտանում եմ «Computational Neuroscience» ուղղությամբ։ Սա գիտության նոր և ամենարագ զարգացող ճյուղերից մեկն է, որտեղ խաչասերվում են գիտության տարբեր ճյուղեր` մաթեմատիկա, ֆիզիկա, ծրագրավորում, կեսնաբանություն, քիմիա։ Ուսումնական վերջին կիսամյակի ընթացքում հեղինակել եմ կուրսային աշխատանք` «Automatic cell detection» թեմայով, որը «Image recagniton»-ի բավականին բարդ խնդիր է բիոֆիզիկայի բնագավառում։ Կուրսային աշխատանքի շրջանակում ստեղծված ծրագիրն օգնում է հետազոտողներին լուսային մանրադիտակից ստացված նկարներում ավտոմատ գրանցել նյարդային բջիջները։ Այս տարի սկսելու եմ պատրաստել մագիստրոսական թեզս` նույնպես «Computational Neuroscience» բնագավառում։


Այստեղ սովորում են
Տաթևիկ Հակոբյան

Կիրառական մաթեմատիկա

Back to top