Հայկական աշխարհ - Լույս Հիմնադրամ. Կրթական
ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա

Մագիստրատուրա

Սաթենիկ Ջրբաշյան

Ծնվել եմ 1990 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: 1997-2003 թթ. հաճախել եմ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարջ դպրոց, իսկ 2003-2007 թթ.՝ «Քվանտ» վարժարան, որտեղ և սկսել են ձևավորվել իմ մասնագիտական հետաքրքրությունները:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 2011 թվականին գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուար մաթեմատիկայի բակալավրական ծրագիրը: Ցուցաբերած ակադեմիական և հասարակական բարձր արդյունքների համար «Ուսանող-2009» մրցույթի շրջանակներում ճանաչվել եմ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի լավագույն ուսանող: 2011-2012 թթ. սովորել եմ ԵՊՀ ակտուար մաթեմատիկայի մագիստրոսական ծրագրով, իսկ 2012-2013 թթ.` Լոնդոնի կայսերական քոլեջի (Imperial College London) ռիսկերի կառավարման և ֆինանսական ինժեներիայի մագիստրոսական ծրագրով (MSc Risk Management and Financial Engineering): ԵՊՀ-ում և Կայսերական քոլեջում ուսմանս տարիներին եղել եմ ուսանող-պատվիրակ:

Բակալավրիատում ուսմանս զուգընթաց պրակտիկա եմ անցել «ՆԱՍԴԱՔ Օ-Էմ-Էքս ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մարքեթինգի բաժնում (մարտ-ապրիլ 2010) և Ամերիաբանկի Զարգացման բաժնում (փետրվար-օգոստոս, 2011): 2013 թվականի հոկտեմբերից աշխատում եմ ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական վարչությունում` որպես ռիսկերի կառավարիչ: Մասնագիտական հետաքրքրություններս ներառում են ստոխաստիկ ֆինանսները, վարկային ռիսկերը և ֆինանսական խնդիրների ձևակերպումն ու լուծումը Matlab, C++ և VBA ծրագրավորման լեզուներով:


Այստեղ սովորում են
Հովան Հակոբյան

Ֆինանսներ

Նազելի Ղուկասյան

Տնտեսագիտություն և բիզնես ռազմավարություն

Back to top