ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Արվեստ և գիտություն

Բակալավրիատ

Սարգիս Պողոսյան

Ես ծնվել եմ Սիսիանում 1992 թվականին։ 4 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվեցի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այնտեղ ուսում ստացա մինչև 13 տարեկանը և տեղափոխվեցի Հայաստան։ Մեկ տարի Անանիա Շիրակացու դպրոցում սովորելուց հետո քննություն հանձնեցի և ստանալով վարձի 90% զեղչ՝ տեղափոխվեցի Թաիլանդ։ Այնտեղ սովորելուս 4 տարիների ընթացքում ստացա իմ IGCSE և IB դիպլոմները։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Տորոնտոյի համալսարան։ Այս տարի տեղափոխվեցի 4-րդ կուրս և համալսարանը կավարտեմ` հոգեբանության և տնտեսագիտության ոլորտներում մասնագիտացած: Սկզբում մտածում էի միայն տնտեսագետ դառնալու մասին, բայց հոգեբանության մի քանի դասընթացից հետո ցանկացա մասնագիտանալ նաեւ այս բնագավառում: Ընտրությունս պայմանավորված էր նաեւ նրանով, որ տնտեսագիտական մեր պրակտիկայի ընթացքում շփվում ենք մարդկանց հետ, ովքեր միշտ չէ, որ ռացիոնալ մտաձեւ են ունենում։ Մարդկանց իռացիոնալ մտածելակերպն ու պահվածքն ավելի հեշտ կլինի հասկանալ ու բացատրել` դիմելով հոգեբանի հմտություններին:


Այստեղ սովորում են
Լևոն Կոստանյան

Ռոթմանի կառավարման դպրոց

Անի Վանեսյան

Կենսաֆիզիկա

Գուրգեն Այվազյան

Տնտեսագիտություն

Back to top