ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Բակալավրիատ

Ռոզա Վանյան

Ծնվել եմ 1997 թ. հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության մի գողտրիկ վայրում՝ Տավուշի շրջանի Բերդ քաղաքատիպ ավանում, որը աշխարհի ամենագեղեցիկ տեղն է, իր անառիկ բնությամբ, ու ազնիվ, իրենց հողին ու ջրին նվիրված բնակիչներով։ Իմ հայրենի Շամշադինն է պատճառը, որ ես որոշել եմ ծառայել իմ ժողովրդին, իմ հայրենիքի բարօրությանն ու զարգացմանը։

2003-2010 թթ․ սովորել եմ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի ռուսական դպրոցում, միևնույն ժամանակ հաճախելով կիրակնօրյա հայկական դպրոց և ասմունքի խմբակ՝ նույն դպրոցում։ Մասնակցել եմ հայկական համայնքի բոլոր միջոցառումներին, որպես ասմունքող և ակտիվ մասնակից։

2010-2015 թթ․ կրթությունս շարունակել եմ Չեխիայի Պրահա մայրաքաղաքի բրիտանական դպրոցում, և միաժամանակ, հայկական շաբաթօրյա դպրոցում։ Պրահայի բրիտանական դպրոցն ավարտելով՝ ստացել եմ միջազգային բակալավրի դիպլոմ գերազանց գնահատականներով, իսկ հայկականն ավարտել եմ պատվոգրով։

2015 թ․ ընդունվել եմ Էդինբուրգի համալսարան, սակայն որոշել եմ հասնել իմ բաղձալի նպատակին և մեկ տարի անց դիմել եմ Քեմբրիջի համալսարանի Downing քոլեջի իրավագիտության մասնյաճյուղ և ստացել վերջնական հրավեր։

2015-2016 թթ․կամավոր աշխատել եմ երկու իրավաբանական գրասենյակներում՝ փորձ և հմտություն ստանալու նպատակով, ինչպես նաև մասնակցել եմ Մոսկվայի Դեպի Արարատ միության աշխատանքներին, որպես անգլերեն լեզվի մասնագետ և երիտասարդական միության անդամ։


Այստեղ սովորում են
Մարիամ Հարությունյան

Տնտեսագիտություն

Էլեոնորա Մկրտչյան

Իրավագիտություն

Back to top